Ծնվել է Նիգերիայի Քանո նահանգում։ Նախքան համալսարան ընդունվելն արդեն հեղինակել ու լույս էր ընծայել երկու գիրք[1] (Լագոս նահանգի Դանսոլ ավագ դպրոցում սովորելու ժամանակաշրջանում)։ 2011 թվականին ավարտել է Կովենանտ համալսարանը[2][3][4]՝ ստանալով հաղորդակցության մասնագետի դիպլոմ[5]։
2014 թվականին հիմնադրել է Doreen Media Africa ընկերությունը, որն զբաղվում է մուլտիմեդիա բովանդակության ստեղծման ու տարածման աշխատանքներով, իսկ դրանից երկու տարի անց՝ 2016 թվականին հիմնել է LowlaDee TV-ն։ ThisDay Newspaper թերթին տված հարցազրույցում Դոլապո Ադելեկեն հավաստել է, որ ֆիլմեր սկսել է նկարահանել 21 տարեկանից[6]։ 2016 թվականին նրա նկարահանած This Is It վեբ-հեռուստասերիալը ապահովել է շուրջ 300.000 դիտում[7][8], արժանացել քննադատության դրվատանքին[9]։ 2012 թվականին Դոլապո Ադելեկեն ըստ Vanguard լրագրի վարկածի ընդգրկվել է նիգերիացի ամենախոստումնալից երիտասարդների ցանկում, Angles ամսագրի վարկածով էլ ճանաչվել է դեռահասների համար ստեղծագործող լավագույն հեղինակը (առաջին հերթին նկատի են առնվել նրա Flesh and Blood և The Little White Hen գրքերը)[10]։