Դոլապո Ադելեկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլապո Ադելեկե
անգլ.՝ Dolapo Adeleke
Ծնվել էսեպտեմբերի 6, 1990(1990-09-06) (33 տարեկան)
ԾննդավայրKano State, Նիգերիա
ԿրթությունCovenant University? (2011)
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և կինոպրոդյուսեր
IMDbID ID 8061993
lowladee.com

Դոլապո Ադելեկե (անգլ.՝ Dolapo Adeleke, անվանվում է նաև Լոուլա Դի (անգլ.՝ LowlaDee, սեպտեմբերի 6, 1990(1990-09-06), Kano State, Նիգերիա), նիգերիացի ժամանակակից կինոգործիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նիգերիայի Քանո նահանգում։ Նախքան համալսարան ընդունվելն արդեն հեղինակել ու լույս էր ընծայել երկու գիրք[1] (Լագոս նահանգի Դանսոլ ավագ դպրոցում սովորելու ժամանակաշրջանում)։ 2011 թվականին ավարտել է Կովենանտ համալսարանը[2][3][4]՝ ստանալով հաղորդակցության մասնագետի դիպլոմ[5]։

2014 թվականին հիմնադրել է Doreen Media Africa ընկերությունը, որն զբաղվում է մուլտիմեդիա բովանդակության ստեղծման ու տարածման աշխատանքներով, իսկ դրանից երկու տարի անց՝ 2016 թվականին հիմնել է LowlaDee TV-ն։ ThisDay Newspaper թերթին տված հարցազրույցում Դոլապո Ադելեկեն հավաստել է, որ ֆիլմեր սկսել է նկարահանել 21 տարեկանից[6]։ 2016 թվականին նրա նկարահանած This Is It վեբ-հեռուստասերիալը ապահովել է շուրջ 300.000 դիտում[7][8], արժանացել քննադատության դրվատանքին[9]։ 2012 թվականին Դոլապո Ադելեկեն ըստ Vanguard լրագրի վարկածի ընդգրկվել է նիգերիացի ամենախոստումնալից երիտասարդների ցանկում, Angles ամսագրի վարկածով էլ ճանաչվել է դեռահասների համար ստեղծագործող լավագույն հեղինակը (առաջին հերթին նկատի են առնվել նրա Flesh and Blood և The Little White Hen գրքերը)[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Նշումներ
2013 Be My Guest[11] սցենարիստ և պրոդյուսեր
The Call[12] դերերում՝ Էլդի, Փոլ Ուտոմի, Ադեշուա Իտոմի
2014 Brave գլխ. դերում՝ Ադեշուա Իտոմի
2015 A Place Called Happy դերերում՝ Բլոսոմ Չուկվույեկվու, Քիկի Օմեյլի
2016 This Is It դերերում՝ Նիկ Մուտումա և Չի Նվականմա
2017 Entangled[13]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակաբաշխությունը Անվանակարգը Ֆիլմը Արդյունքը
2014 Best of Nollywood Awards[14] Լավագույն կարճամետրաժ Brave Հաղթանակ
2015 Nigeria Entertainment Awards[15] Լավագույն ռեժիսոր Brave Առաջադրված
Africa Magic Viewers Choice Awards[16] Լավագույն կարճամետրաժ Brave Առաջադրված
2016 EbonyLife Sisterhood Awards Africa Տարվա կինոռեժիսոր This Is It Առաջադրված
2018 Africa Magic Viewers Choice Awards Լավագույն հեռուստասերիալ This Is it Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sinmisola, Yusuf. «WCW OF THE WEEK – DOLAPO ADELEKE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 17 de octubre de 2019-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. Apata, Oyeniran (2017 թ․ նոյեմբերի 29). «Covenant Leads In Computer Science, Engineering, Others In Nigeria». The Daily Independent (Lagos newspaper). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. admin. «Top 10 Private Universities In Nigeria». Rankings Nigeria. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  4. Wahab, Akinbayo (2018 թ․ հունվարի 14). «CU emerges Africa's 3rd best in Computer Science Publication». Pulse. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  5. «8 Years After an Accident that Left Her with Permanent Facial Scars, Filmmaker LowlaDee Tells Her Inspiring Story». Bellanaija.com. 20 de agosto de 2015.
  6. Adekoya, Busayo (2014). «Nigeria: 'I Produced My First Film At 21'».
  7. «THE FILM BLOG: 'THIS IS IT' HAS OUR ATTENTION, AND LOWLADEE IS A QUIET STORM». 2016.
  8. admin (2016). «4 reasons you should binge-watch Lowladee's web series». Pulse.ng.
  9. «4 reasons you should binge-watch Lowladee's web series». Pulse.ng. 2016.
  10. Gotevbe, Victor (17 de marzo de 2012). «YOUNG NIGERIANS MAKING THE DIFFERENCE». Vanguard.com.
  11. «A Tale of Love, Trust, Friendship and Restoration». BellaNaija.com. 2013.
  12. Iykon, Tolu (17 de junio de 2013). «FAB Film: Watch The Call by Lowladee». FabMagazine.com. Արխիվացված է օրիգինալից 30 de julio de 2018-ին. Վերցված է 17 de octubre de 2019-ին.
  13. Aniemeka, Chuka (18 de enero de 2017). «Entangled: Lowladee Is Working On A New Romantic Comedy TV Series». OnlineNigeria.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 17 de octubre de 2019-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. admin (2014 թ․ հոկտեմբերի 27). «BON AWARDS 2014: Authentic Winners List». Encomium Magazine.
  15. Sanusi, Hassan (2015). «Full list of nominees for Nigerian Entertainment Awards 2015». TheNet.ng.
  16. Izuzu, Chidumga (2014). «Rita Dominic, 'October 1', '30 Days in Atlanta', get nominations». Pulse.ng.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլապո Ադելեկե» հոդվածին։