Դմիտրի Տոլստոյ
Դմիտրի Տոլստոյ ռուս.՝ Дмитрий Андреевич Толстой | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1823[1] կամ մարտի 1 (13), 1823[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մայիսի 7, 1889[1] (66 տարեկան) կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Ռյազանի մարզ և Մակովո (գյուղ, Միխայլովսկի շրջան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ (1842) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ և պատմաբան |
Աշխատավայր | Ռուսական կայսրության ռազմածովային նախարարություն |
Ամուսին | Sofia Dmitrievna Bibikova? |
Զբաղեցրած պաշտոններ | High Procurator?, Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ, Hofmeister?, president of the Russian Academy of Sciences?, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, minister of Public Instruction and Fine Arts? և տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Sofia Dmitrievna Tolstaya? |
Dmitry Tolstoy Վիքիպահեստում |
Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823[1] կամ մարտի 1 (13), 1823[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 7, 1889[1] կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), կոմս, ռուսական պետական գործիչ։
1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։
Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Толстой Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Տոլստոյ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 44)։ |
- Մարտի 13 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 7 մահեր
- 1889 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի նախարարներ
- 19-րդ դարի գիտնականներ
- 19-րդ դարի ռուսներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ