Դմիտրի Իոսիֆով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Իոսիֆով
ռուս.՝ Дмитрий Владимирович Иосифов
Ծնվել էհոկտեմբերի 22, 1965(1965-10-22)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Բելառուս և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Դմիտրի Իոսիֆով (ռուս.՝ Дми́трий Влади́мирович Ио́сифов, հոկտեմբերի 22, 1965(1965-10-22)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Իոսիֆովը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 22-ին, Մինսկում, ճարտարագետի և կենսաբանի ընտանիքում։ Ավագ և կրտսեր եղբայրները` Անդրեյը (ծնվել է 1963 թվականին) և Նիկոլայը (ծնվել է 1977 թվական), այժմ աշխատում են որպես ծրագրավորողներ[3]։

9 տարեկան հասակում նրան նկատել է «Բելառուսֆիլմ» ստուդիայի ռեժիսորի օգնականը և հրավիրել է Բուրատինոյի դերը խաղալու «Բուրատինոյի արկածները» ֆիլմում, որը ճանաչում է բերել տղային (սկզբում Դմիտրիին լսել են Առլեկինի դերի համար)[4]։ Ֆիլմից հետո նկարահանվելու առաջարկներն սկսել են հաջորդել իրար[3]։

Դպրոցն ավարտելուց հետո Դմիտրին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Ալեքսեյ Բատալովի կուրսում։ Ինստիտուտն ավարտելուց հետո Իոսիֆովն ուղարկվել է Մինսկ, որտեղ աշխատել է Մինսկի կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Այդ ժամանակ նա շատ է նկարահանվել տարբեր կինոստուդիաներում, բայց ամենից շատ դերեր է խաղացել «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմերում։ Միևնույն ժամանակ ռեժիսորի վարպետություն է սովորել Բելառուսի գեղարվեստի պետական ակադեմիայի կինոյի ֆակուլտետում (Վ. Տուրովի արվեստանոց)[5]։

1990-ական թվականների վերջին վերադարձել է Մոսկվա, որտեղ սկսել է ռեժիսորի կարիերան։

2009 թվականի դրությամբ, նա նկարահանել էր մոտ 40 գովազդային հոլովակ (Tefal, Panasonic, Dilmah ֆիրմաներ)[4][6]։ 1998 թվականին եղել է «Փոքրիկ զվարճալի հաղորդում» հումորային սքետչ-շոուի ռեժիսորը, որը հեռարձակվում էր ՆՏՎ հեռուստաալիքի եթերում[7]։ 2002 թվականին, Կոնստանտին Էռնստի հրավերով, նա դարձել է «Առաջին ալիքի» «Վերջին հերոս» ռեալիթի շոուի երկրորդ սեզոնի ռեժիսորներից մեկը[8]։ 2 տարի անց նա ՏՆՏ հեռուստաընկերության համար նկարահանել է նաև «12 փոքրիկ սևամորթներ» ռեալիթի շոուն։

2005 թվականից հեռուստասերիալների և կինոնկարների ռեժիսոր է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Նատալյան, հագուստի դիզայներ է։ Ունեն երեք որդի` Անդրեյը (ծնվել է 1987 թվականի մայիսի 2-ին), Անտոնը (ծնվել է 1994 թվականին) և Արտյոմը (ծնվել է 2005 թվականին)։

2009 թվականից Անդրեյ Իոսիֆովը աշխատում է որպես օպերատոր տարբեր հեռուստասերիալներում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1975 թվական` Բուրատինոյի արկածները` Բուրատինո (հնչյունավորում է Տատյանա Կանաևան)/դահլիճի հանդիսատես
  • 1977 թվական` Կարմիր Գլխարկի մասին` Գայլ
  • 1979 թվական` Կապիտան Պոկիր-գլուխը` Ստեփան Կոմարով, կռվարար
  • 1981 թվական` Վաճառված ծիծաղը` սպասավոր տղա
  • 1981 թվական` Մեծ խոսակցություն` Կոստյա Ստեպչակ
  • 1983 թվական` Ինչպես էի ես հրաշամանուկ` Սեմիգլազով, հանելուկների դպրոցական չեմպիոն
  • 1984 թվական` Յուրկա` հրամանատարի որդին, շարքային Սիվովոլ
  • 1986 թվական` Z մոլորակի ամառային տպավորությունները` «Աստղագնացներ» ռոք խմբի թմբկահար
  • 1987 թվական` Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին` կախարդված ալեհեր արքայազն
  • 1988 թվական` Դեպք օդանավակայանում` Տոլյա Բարիբին
  • 1988 թվական` Առանց համազգեստի` դրվագային
  • 1989 թվական` Պահակախումբ` ավագ սերժանտ Ժոխին
  • 1990 թվական` «Սև կատցվի» դիմակի տակ` Իվան Գրոմով, հետախույզ
  • 1994 թվական` Կրակահերթ` Պանտելեյ
  • 2009 թվական` Անառակ երեխաները` Դմիտրի Կորոտկով, անհաջողակ սցենարիստ
  • 2010 թվական` Գրոմոզեկա` տնօրեն
  • 2018 թվական` «Մուխաբատ» գործողություն` բժիշկ Գորելով
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվական` Նիկոլենկա (կարճամետրաժ)
  • 1999 թվական` Ճանապարհորդություն դեպի բացարձակ մոգության աշխարհ (վավերագրական)
  • 2005 թվական` Մահացու ուժ 6 («Զենքի եղբայրություն» և «Լավ հույսի կապոց» ֆիլմերը)[9]
  • 2007 թվական` Վիճակվածը
  • 2011 թվական` Գայլերի ամառը
  • 2014 թվական` Հեռացող բնույթը
  • 2016 թվական` Եկատերինա։ Թռիչք (2-րդ սեզոն)
  • 2018 թվական` Եկատերինա։ Ինքնակոչները (3-րդ սեզոն)
  • 2019 թվական` Դիվերսանտ։ Ղրիմ (3-րդ սեզոն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Дмитрий Иосифов. Скажите, как его зовут?». Караван историй. 2017-12.
  3. 3,0 3,1 3,2 «"Буратино" Дима Иосифов: Не хочу просто отрабатывать деньги». Собеседник. 2015 թ․ հուլիսի 2.
  4. 4,0 4,1 «Актер и режиссер Дмитрий Иосифов, сыгравший в детстве Буратино: «За время съёмок я сносил 50 длинных носов и 30 пар деревянных ботинок»». Факты и комментарии. 2005 թ․ հունվարի 5.
  5. «Последний Буратино». Огонёк. 2004 թ․ սեպտեմբերի 26.
  6. «Дмитрий Иосифов: «Деревянным мальчиком останусь до самой старости»». Я-газета. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. «Бывший «Том Сойер» Федя Стуков стал режиссером шоу «За стеклом», а «Гек Финн» Влад Галкин - звездой боевиков». Факты и комментарии. 2003 թ․ նոյեմբերի 19.
  8. «Дмитрий Иосифов: «Уехал после того, как Лукашенко всем пообещал «чарку i шкварку»». Хартыя’97. 2008 թ․ հունվարի 18.
  9. «Новую «Убойную силу» снял БУ-РА-ТИ-НО! В понедельник Первый канал начинает показывать очередной сезон популярного сериала». Комсомольская правда. 2005 թ․ սեպտեմբերի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]