Դինա Քավար
Դինա Քավար | |
Կրթություն՝ | Միլս քոլեջ և Կոլումբիայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Դինա Քավար (արաբ․՝ دينا قعوار, դեկտեմբերի 8, 1962, Ամման, Հորդանան), հորդանանցի դիվանագետ։ ԱՄՆ-ում Հորդանանի արտակարգ և լիազոր դեսպան (հունիս, 2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քավարը ծնվել է 1962 թվականին Ամմանում։ Սովորել է ԱՄՆ-ում, բակալավրի աստիճան ստացել է Միլս քոլեջից, միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ Կոլումբիայի համալսարանից, 1986 թվականին սովորել է Հարվարդի միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Ազատ տիրապետում է արաբերենի, անգլերենի, ֆրանսերենի[1]։
1985-1990 թվականներին եղել է արքայազն Հասան իբն Թալալի գրասենյակի ղեկավարն Ամմանում, 1991-2000 թվականներին տեղափոխվել է Bureau de S.A.R փարիզյան գրասենյակ։ 2001 թվականին Փարիզում դարձել է Bureau Privé de Sa Majesté le Roi Abdullah II տնօրենը, 2001-2013 թվականներին եղել է Ֆրասիայում Հորդանանի դեսպան[1]։
2014 թվականի օգոստոսին Քավարը նշանակվել է ՄԱԿ-ում Հորդանանի Հաշիմիտ Թագավորության մշտական ներկայացուցիչ՝ փոխարինելով արքայազն Զեիդ բին Ռաադին, որը նշանակվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում։ 2014-2015 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորդանանի ոչ մշտական անդամակցության ընթացքում Քավարը ղեկավարել է Հորդանանի պատվիրակությունը՝ դառնալով առաջին արաբ կինը և առաջին արաբ քրիստոնյան, որը նախագահել է Խորհրդում[2][3]։ 2016 թվականի փետրվարին գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից Քավարը նշանակվել է որպես 2016 թվականի սեպտեմբերին կայանալիք փախստականների և միգրանտների խոշոր տեղաշարժի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայում հանդիպման համանախագահ[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- :
- Անկախության շքանշանակիր (2003)[4]
- Սուրբ Աթոռ
- Սուրբ Գևորգ Մեծի շքանշանակիր (2004)[4]
-
- Դ. Աֆոնսո Էնրիկեսի պատվո մեդալ (2009)[4]
- :
- Պատվո լեգեոնի մեդալակիր (2013)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «New Permanent Representative of Jordan Presents Credentials». United Nations. United Nations. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Arab woman presides for the first time the UN Security Council». Ocean Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «بروفايل: دينا قعوار.. أول امرأة عربية ترأس مجلس الأمن». dotmsr. dotmsr. 2015 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Kawar appointed envoy at UN». The Jordan Times. The Jordan Times. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.