Դիասպորա (սոցիալական ցանց)
Դիասպորա | |
---|---|
diasporafoundation.org | |
Տեսակ | distributed social network? և ազատ ծրագրային ապահովում |
Գրանցում | պահանջվում է |
Սեփականատեր | չկա |
Բացված | 2010 |
Փակված | 2010 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Diaspora (social software) Վիքիպահեստում |
Դիասպորա* (DIASPORA*, հայերեն տեղայնացված անվանումը՝ Սփյուռք*), ապակենտրանացված սոցիալական ցանց, որն աշխատում է համանուն ազատ ծրագրաշարով։ Դիասպորայի օգտատերերը «սփռված» են տարբեր հանգույցներում (այստեղից էլ անվանումը), որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է առանձին սերվերի վրա և գործում է որպես մյուսներից անկախ սոցիալական ցանց։ Օգտատերերը կարող են ընկերներ ունենալ այլ հանգույցներում, ինչպես նաև՝ մի շարք այլ սոցիալական ցանցերում (Ֆրենդիկա, Իդենտիկա և այլն)
Հանգույցների և օգտատերերի թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին կեսերին Դիասպորա֊հանգույցների թիվն անցնում էր 160-ը։ Օգտատերերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 400.000[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագիծը 2010 թվականին ստեղծել են Նյու Յորքի համալսարանի չորս ուսանողներ։ Նույն թվականի ապրիլին Քիքստարտեր կայքում շուրջ 6500 նվիրատու $200.000 է նվիրաբերել նախագիծն իրականացնելու համար[2]։ Նվիրատուների շարքում էր նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը[3]։
2011 թ. նոյեմբերի 23-ին գործարկվել է առաջին Դիասպորա հանգույցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Diasp.eu, Քանի՞ օգտատեր կա ԴԻԱՍՊՈՐԱ ցանցում (How many users are in the DIASPORA network?) (անգլերեն)
- ↑ techcrunch.com Ուզո՞ւմ ես iPod նանո-ժամացույց։ Բոլորն են ուզում (Want An iPod Nano Watch? So Does Everyone. Idea Poised To Be New Kickstarter King) (անգլերեն)
- ↑ mashable.com Մարկ Ցուկերբերգը նվիրաբերել է Ֆեյսբուքի այլընտրանք Դիասպորային (Mark Zuckerberg Donated to Facebook Alternative, Diaspora) (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիասպորա (սոցիալական ցանց)» հոդվածին։ |
|