Դիասպորա (սոցիալական ցանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիասպորա
Diaspora logotype.svg
Screenshot - Spyurk.png
https://diasporafoundation.org/
Տեսակ սոցիալական ցանց
Գրանցում պահանջվում է
Սեփականատեր չկա
Բացված 2010
Ընթացիկ կարգավիճակ գործող
Դիասպորայի խորհդանիշը

Դիասպորա* (DIASPORA*, հայերեն տեղայնացված անվանումը՝ Սփյուռք*), ապակենտրանացված սոցիալական ցանց, որն աշխատում է համանուն ազատ ծրագրաշարով։ Դիասպորայի օգտատերերը «սփռված» են տարբեր հանգույցներում (այստեղից էլ անվանումը), որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է առանձին սերվերի վրա և գործում է որպես մյուսներից անկախ սոցիալական ցանց։ Օգտատերերը կարող են ընկերներ ունենալ այլ հանգույցներում, ինչպես նաև՝ մի շարք այլ սոցիալական ցանցերում (Ֆրենդիկա, Իդենտիկա և այլն)

Հանգույցների և օգտատերերի թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին կեսերին Դիասպորա֊հանգույցների թիվն անցնում էր 160-ը։ Օգտատերերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 400.000 [1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը 2010 թվականին ստեղծել են Նյու Յորքի համալսարանի չորս ուսանողներ։ Նույն թվականի ապրիլին Քիքստարտեր կայքում շուրջ 6500 նվիրատու $200.000 է նվիրաբերել նախագիծն իրականացնելու համար[2]։ Նվիրատուների շարքում էր նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը[3]։

2011 թ. նոյեմբերի 23-ին գործարկվել է առաջին Դիասպորա հանգույցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diasp.eu, Քանի՞ օգտատեր կա ԴԻԱՍՊՈՐԱ ցանցում (How many users are in the DIASPORA network?) (Անգլերեն)
  2. techcrunch.com Ուզո՞ւմ ես iPod նանո-ժամացույց։ Բոլորն են ուզում (Want An iPod Nano Watch? So Does Everyone. Idea Poised To Be New Kickstarter King) (Անգլերեն)
  3. mashable.com Մարկ Ցուկերբերգը նվիրաբերել է Ֆեյսբուքի այլընտրանք Դիասպորային (Mark Zuckerberg Donated to Facebook Alternative, Diaspora) (Անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]