Դերվիշն ու մահը
Դերվիշն ու մահը Derviš i smrt | |
---|---|
Գրքի հայերեն հրատարակության (1989) շապիկը | |
Հեղինակ | Մեշա Սելիմովիչ |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | սերբախորվաթերեն |
Կերպար(ներ) | Ահմեդ Նուրուդին |
Ստեղծման տարեթիվ | 1962 և 1966 |
Երկիր | ՀՍՖՀ |
Հրատարակված է | Sarajevo Publishing? |
Հրատարակման տարեթիվ | 1966 |
Դերվիշն ու մահը (սերբախորվաթ․՝ „Derviš i smrt“/„Дервиш и смрт“), սերբ արձակագիր Մեշա Սելիմովիչի վեպը։
Վեպի բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դերվիշն ու մահը» քաղաքական հնչեղություն ունեցող ստեղծագործություն է, որում արծարծվում են առաջին հայացքից պատմական ու տեղային թվացող, սակայն ըստ էության համընդհանուր և հույժ արդիական խնդիրներ։ Վեպում արծարծվող գլխավոր խնդիրը մարդու (հատկապես մտավորականի, «պարզամտորեն հավատացող» մարդասերի) և իշխանության ու նրա ինքնակոչ սպասարկուների փոխհարաբերության խնդիրն է, բայց դա, ինչքան էլ առաջնային ու հիմնարար, այդուամենայնիվ, արծարծվող խնդիրներից միայն մեկն է։ Վեպը գիրք է մարդու ամբողջական փորձի մասին, մի մարդու, որը ոչ զտարյուն հերոս է, ոչ էլ հարյուր տոկոսանոց զոհ, ոչ կատարելապես բարի է, ոչ էլ միանշանակորեն չար, այլ պարզապես մարդ է, իսկ նրա և նրան ստեղծողի հիմնական արժանիքը անկեղծությունն է, ինչը մեզ հնարավորություն է տալիս տեսնելու այդ մարդու արտաքին ու ներքին կյանքը, դրանց փոխհակասություններն ու բախումները։ Մեշա Սելիմովիչը հաճախ ինքն է փորձել մեկնաբանել սեփական ստեղծագործությունը, մատնանշելով վեպի բազմաշերտությունն ու համապարփակությունը.
Վեպի ընդունելությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեշա Սելիմովիչը «Դերվիշն ու մահը» վեպն ավարտեց, երբ վաղուց անցել էր հիսունի սահմանը։ Հենց այս վեպով էլ նա միանգամից փշրեց տիրապետող այն կարծիքը, որ գրողի մասին ունեին քննադատներն ու ընթերցողները։ Նա արդեն հեղինակ էր պատմվածքների երկու ժողովածուի, երկու վեպի, էսսեների և համարվում էր միջակ ու անհետաքրքիր գրող։ Սելիմովիչի նոր ստեղծագործությունը ցնցեց բոլորին, քննադատներն երբեմն ընկան չափացանցությունների գիրկը, իսկ խանդավառված ընթերցողներից ոմանք գրողին մեծահոգաբար խորհուրդ տվեցին այլևս ոչինչ չցրել. «Դուք «Դերվիշում» ամեն ինչ ասել եք։ Մարդու մասին ուրիշ էլ ի՞նչ կարելի է ասել», հարցնում կամ վստահորեն պնդում էին նրանք։ Վեպի այդօրինակ հաջողությունը անակնկալ էր նաև Սելիմովիչի համար։ Երբ սկսեց փնտրել պատճառը, երբ փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ հենց «Դերվիշը» երջանիկ բախտի արժանացավ, հանգեց այն մտքին, որ «մեղավորը» անկեղծություն է.
[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թարգմանչի կողմից։ Միշա Սելիմովիչ, Դերվիշն ու մահը, Ե., «Խորհրդային գրող», էջ 412։