Դենիս Սթուրհյոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Սթուրհյոյ
նորվ.՝ Jahn Dennis Storhøi
Ծնվել էհուլիսի 15, 1960(1960-07-15)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրKråkerøy, Էստֆոլդ[2]
ԿրթությունՆորվեգիայի ազգային թատերական ակադեմիա (1985), Q17779785? (1982) և Romerike folkehøgskole?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան և հնչյունավորող
Պարգևներ և մրցանակներ
kjentfolk.no/skuespillere/dennis/
Արտաքին տեսաֆայլեր
Фотография с сайта dagbladet.no) (Ստուգված է 29 Մայիսի 2013)
Фотография с сайта listal.com (Ստուգված է 29 Մայիսի 2013)

Յան Դենիս Սթուրհյոյ (նորվ.՝ Jahn Dennis Storhøi, հուլիսի 15, 1960(1960-07-15)[1][2], Kråkerøy, Էստֆոլդ[2]), նորվեգացի կինոյի և թատրոնի դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Դենիս Սթուրհյոյը ծնվել է 1960 թվականի հուլիսի 15-ին նորվեգական Ֆրեդրիկստադ քաղաքում։ Մասնագիտությամբ նա կինոյի և թատրոնի դերասան է։ Բազմաթիվ մրցանակների ու պարգևների է արժանացել։ Այդ թվում Նորվեգիայի քննադատների ասոցիացիայի մրցանակ, որը շնորհվում է 1939 թվականից և համարվում է Նորվեգիայում ամենահայտնի ու հարգի պարգևներից մեկը։

Յան Դենիս Սթուրհյոյի ամենահայտնի դերը, որը նրան հռչակ ու ճանաչում բերեց ամբողջ աշխարհում, համարվում է Հերգեր-զվարճասերի դերը ռեժիսորներ Ջոն ՄաքՏիրանի և Մայքլ Քրայթոնի «Տասներեքերորդ մարտիկ» ֆիլմը։ Այստեղ Յան Դենիս Սթուրհյոյը խաղաց Անտոնիո Բանդերասի և այլ հոլիվուդյան աստղերի հետ։

Պատանի հանդիսատեսի համար նա հայտնի է որպես նորվեգական հեռուստաալիքներով ցուցադրվող շոուների գլխավոր հերոս[4]։ Երեխաներն էլ ճանաչում են նրան որպես մուլտիպլիկացիոն կինոնկարների հերոսների ձայնագրող։

2010 թվականի մարտի 17-ին Դենիսն ու այլ նորվեգացի դերասաններ հրավիրվեցին մասնակցելու «Ոչինչ» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմի նկարահանման քաստինգներին[5]։ Ֆիլմի սյուժեում Նորվեգիայի արշավախմբերից մեկի մասին է պատմում, որոնք Անտարկտիդայում հայտնաբերում են չբացահայտված թռչող օբյեկտ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Յան Դենիս Սթուրհյոյը ամուսնանում է Մոնա Կյոլհաուի հետ (նորվ.՝ Mona Keilhau): Ընտանիքում կա մեկ երեխա ամուսնական այս զույգից և ևս երկու երեխաներ՝ Դենիսի առաջին անհաջող ամուսնությունից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 Երկու կյանք Zwei Leben (To liv) Հուգսետ
2010 Յուհան թափառաշրջիկ Yohan - Barnevandrer Յոհաննես Աաամոթ
2008 Կինը սառնարանում Varg Veum - Kvinnen i kjøleskapet
2004 Քլորոքս, ամոնիու և սուրճ Salto, salmiakk og kaffe Էրիկ
2003 Կապիտան Սաբելտան Kaptein Sabeltann ձայն
2003 Mødd
2003 Mia
1999 Էվայի աչքը Evas øye
1999 Տասներեքերորդ մարտիկը The 13th Warrior Հերգեր զվարճասեր
1994 Over stork og stein
1993-1997 Mot i brøstet
1991 Buicken - store gutter gråter ikke
1989 Կամիլան և գողը 2 Kamilla og tyven II Սեբաստիան
1988 Կամիլան և գողը Kamilla og tyven Սեբաստիան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Նորվեգիայի հեռարձակող ընկերություն — 2011.
  3. Gullrutens arkiv
  4. «Fansite». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. The Thing Prequel: Are These 'Them Crazy Swedes'?

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]