Դենիզ Բարիշը սկսել է իր կարիերան «SV Este 06/70» գերմանական սիրողական ակումբում։ 1999 թվականին նա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի երկրորդ դիվիզոնում հանդես եկող «Սանտկ-Պաուլի» ակումբի հետ։ 2001 թվականիմայիսի 20-ին Դենիսը խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակով, որ հաղթանակ է պարգևել իր ակումբին «Նյուրնբերգի» դեմ արտագնա խաղում[2]։ 2000/01 մրցաշրջանի արդյունքում «Սեն Պաուլին» տեղ է գրավել Բունդեսլիգայում։ 2001 թվականի հուլիսի 29-ին Դենիսը կատարել է իր դեբյուտը գերմանական բարձրագույն լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Հերթայի» դեմ տնային խաղի վերջում[3]։
2002 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է թուրքական սուպերլիգայում հանդես եկող «Գենչերբիրլիգի» ակումբ, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ 2003 թվականիապրիլի 13-ին «Ֆեներբահչե» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին դարձել է գոլի հեղինակ, ինչի շնորհիվ մայրաքաղաքային ակումբը մրցակցի դաշտում խաղն ավարտել է ոչ-ոքի[4]։ 2004 թվականի ամռանը Դենիզը տեղափոխվել է «Ֆեներբահչե», որտեղ նա անցկացրել է 6 տարի։ Այս ընթացքում նա ակումբի կազմում երկու անգամ դարձել է Թուրքիայի չեմպիոն և հաղթել Թուրքիայի Սուպերգավաթի խաղարկությունում։ 2010 թվականին Դենիզը պայմանագիր է կնքել «Անթալյասպոր» ակումբի հետ։ 2012 թվականիհոկտեմբերի 29-ին նա խփել է իր առաջին գոլն ակումբի կազմում՝ գրավելով «Ֆեներբահչեի» դարպասը, որի հետ հանդիպումն ավարտվել է «Անթալյասպորի» անսպասելի հաղթանակով[5]։ 2013/14 մրցաշրջանի վերջում Դենիզն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։