Դեյվիդ Պերդյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Պերդյու
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1972)[1], Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1976)[1] և Northside High School?
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, գործարար, քաղաքական գործիչ, բիզնես խորհրդատու և գործադիր տնօրեն
Դավանանք մեթոդիզմ և Միացյալ մեթոդիստական եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1949(1949-12-10)[2] (74 տարեկան)
Ծննդավայր Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ David Alfred Perdue
 
Կայք՝ perduesenate.com

Դեյվիդ Ալֆրեդ Պերդյու, կրտսեր (անգլ.՝ David Alfred Perdue, Jr., դեկտեմբերի 10, 1949(1949-12-10)[2], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար և հանրապետական քաղաքական գործիչ, 2015 թվականից մինչև 2021 թվականը ԱՄՆ սենատոր Ջորջիա նահանգից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել Է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը. բակալավրի աստիճան է ստացել արդյունաբերական մեքենաշինության ոլորտում և մագիստրոսի աստիճան գործառնական հետազոտությունների բնագավառում։ Աշխատել է որպես կառավարման խորհրդատու և ընկերության ղեկավար։

2014 թվականին, որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, հաղթել է Միշել Նաննին (Սեմ Նանի դուստրը) 53 տոկոս արդյունքով՝ Ջորջիայից ԱՄՆ-ի սենատորի պաշտոնի համար պայքարում[3]։

2020 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում ստացել է ձայների 49,7 տոկոսը՝ դեմոկրատ Ջոն Օսոֆի օգտին տրված 47,9 տոկոսի դիմաց (բացի այդ, ընտրողների 2,3 տոկոսը պաշտպանել է Շեյն Հեյզելի թեկնածությունը)։ Քանի որ Ջորջիայի օրենքներով հաղթանակի համար պահանջվում է ստանալ ավելի քան 50 տոկոս, 2021 թվականի հունվարի 5-ին նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ[4]։

2021 թվականի հունվարի 3-ին Պերդյուի սենատորական լիազորությունների պաշտոնական ժամկետը լրացել է, և նրա աթոռը թափուր է մնացել մինչև քվեարկության երկրորդ փուլի հաղթողին բացահայտելը ընկած ժամանակահատվածի համար։ Այս ընտրությունների արդյունքները հատուկ կարևորություն են ստացել Կոնգրեսի վերին պալատում ստեղծված հավասարակշռության պատճառով։ Ջորջիայում լուծվում է այն հարցը, որը կուսակցություններից կստանա տեղերի բացարձակ մեծամասնությունը[5]։

2021 թվականի հունվարի 5-ի ընտրությունների երկրորդ փուլում զիջել Է դեմոկրատ Ջոն Օսոֆին՝ ստանալով ձայների միայն 49,51 տոկոսը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Նա Ջորջիայի նախկին նահանգապետ Սոնի Փերդյուի զարմիկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=P000612
  2. 2,0 2,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  3. Sarah Wheaton (2014 թ․ նոյեմբերի 4). «Perdue beats Nunn to avoid runoff» (անգլերեն). Politico. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  4. «Georgia Senate Election Results 2020» (անգլերեն). NBC News. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  5. Ryan Nobles and Donald Judd (2020 թ․ դեկտեմբերի 22). «Georgia runoff timing means Perdue won't be in Congress for joint session on Electoral College» (անգլերեն). CNN. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  6. David Perdue

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Պերդյու» հոդվածին։