Դեմմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դեմմին
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է13-րդ դար թ.
Մակերես82,06 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն10 395 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ03998
Փոստային դասիչ17109
Ավտոմոբիլային կոդMSE, AT, DM, MC, MST, MÜR, NZ, RM և WRN
Պաշտոնական կայքdemmin.de(գերմ.)
Դեմմին (Գերմանիա)##
Դեմմին (Գերմանիա)

Դեմմին (գերմ.՝ Demmin), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն։ Մտնում է Դեմմին շրջանի մեջ։ Բնակչությունը կազմում է 11890 մարդ (2010 թվական)։ Քաղաքը զբաղեցնում է 81,56 կմ² տարածք։ Դեմմինը բաժանվում է 11 քաղաքային շրջանների։

Հյուսիսից և արևմուտքից քաղաքը շրջապատված է Պեենա գետով, իսկ հարավից՝ Տոլլենս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հատակագիծը

Այն հիմնադրվել է սլավոնական ցեղի կողմից, 12-րդ դարում որպես Պոմերանիայի Դիմին քաղաք[3]։

1648 թվականից մինչև 1720 թվականը, ինչպես ամբողջ շվեդական Պոմերանիան, կառավարվել է Ստոկհոլմի կողմից։ Մեծ Հյուսիսային պատերազմից հետո (1700-1721թվականներ) ըստ Ստոկհոլմի խաղաղության պայմանագրի (1720) որոշման, փոխանցվել է Պրուսական թագին։

1945 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջին շաբաթվա ընթացքում Գերմանիայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ ինքնասպան են եղել, մասնավորապես՝ Բեռլինում, գրանցվել է մոտ 7 հազար ինքնասպանություններ։ Դեմմին քաղաքում 1945 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում մեկ կամ երկու հազար բնակիչներ տարբեր գնահատականներով կատարել են զանգվածային ինքնասպանություններ։

1945 թվականին Դեմմինի բնակչությունը կազմում էր մոտ 15-16 հազար մարդ[4][5], այստեղ են գտնվել նաև հազարավոր փախստականներ։ Քանի որ ապրիլի վերջին արևելյան ճակատը մոտենում էր քաղաքին, նացիստական առաջնորդները, ոստիկանները տարհանվել են քաղաքից[6]։ 1945 թվականի մայիսի 1֊ի քաղաքը գրավվել է Բելառուսական 2-րդ ռազմաճակատի կողմից[7]։

Գոյություն ունեն գերմանացի կանանց հասցված բռնությունների, սպանությունների մասին զեկույցներ, որոնք ներկայացվել են անհայտ վկաների կողմից։

Անդրադառնալով խորհրդային զորքերի կողմից քաղաքի գրավման առաջին օրերին, գերմանացի պատմաբան Ֆլորիան Հուբերը գրում է՝ «զբաղվում են ավազակությամբ և դիակապտությամբ[8]»։ Գոյություն ունեն գերմանացի կանանց հասցված բռնությունների, սպանությունների մասին անհայտ վկաների կողմից ներկայացված զեկույցներ[9]։ Քաղաքի մեծ մասն այրվել էր, կենտրոնը՝ գրեթե ամբողջությամբ[10], քաղաքը ոչնչացել է 80 %֊ով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. История поморян
  4. Udo Grashoff, 'In einem Anfall von Depression ...': Selbsttötungen in der DDR, 2010, ISBN 9783862840113, page 184
  5. militera.lib.ru/docs/da/berlin_45/06.html Русский архив: Великая Отечественная Т. 15 (4-5). Битва за Берлин (Красная Армия в поверженной Германии). Глава V. 2-й Белорусский фронт: в обход Берлина с севера. «12) Деммин ……………… 16 000»
  6. Vernier, Robert (1995-05-08). «Tragödie an der Peene» (in German). Focus. Retrieved 2010-08-20.
  7. militera.lib.ru/docs/da/berlin_45/06.html Русский архив: Великая Отечественная Т. 15 (4-5). Битва за Берлин (Красная Армия в поверженной Германии). Глава V. 2-й Белорусский фронт: в обход Берлина с севера. «1. Приказ Верховного Главнокомандующего № 354: „Войска 2-го Белорусского фронта, … 1 мая, овладели городами .. Деммин…“.»
  8. «Сотни солдат рыскали по городу в поисках дорогих часов и других украшений, в поисках водки, женщин, и иных удовольствий…» / Florian Huber: «Kind, versprich mir, dass du dich erschießt». Der Untergang der kleinen Leute 1945. Berlin Verlag, Berlin 2015, ISBN 978-3-8270-1247-0.(գերմ.) Կաղապար:Уточнить
  9. 9,0 9,1 Vernier, Robert (1995-05-08). «Tragödie an der Peene Արխիվացված 2015-09-24 Wayback Machine» // Focus, 08.05.1995 (գերմ.)
  10. Gisela Zimmer: Kriegsende in Demmin, NDR-Sendung, online-version(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմմին» հոդվածին։