Դեմի Լեյ Նել Փեթերս
Դեմի Լեյ Նել Փեթերս անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Սեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին | Tim Tebow? |
Պարգևներ և մրցանակներ | |
Demi Leigh Nel Peters Վիքիպահեստում |
Դեմի Լեյ Նել Փեթերս (անգլ.՝ Demi-Leigh Nel-Peters, հունիսի 28, 1995, Սեջֆիլդ, Knysna Local Municipality, Էդեն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի մոդել, «Միսս Տիեզերք-2017» մրցույթի հաղթող[2]։ Մրցույթի երկրորդ հաղթողը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը 1978 թվականին ճանաչվել էր Միսս Տիեզերք։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմի Լեյ Նել Փեթերսը ծնվել է Արևմտյան Կապի Սեջֆիլդ քաղաքում, Էնն-Մարի Սթինկամպի և Բեննի Փեթերսի ընտանիքում[3]։ Նրա համամայր կրտսեր քույրը՝ Ֆրանիեն, ի ծնե հաշմանդամ է[4][5]։ Նել Փեթերսըն ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման բնագավառում[6][7]։ Ազատ տիրապետում է անգլերեն և աֆրիկաանս լեզուներին[6]։
Մրցույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսս ՀԱՀ-2017
[խմբագրել | խմբագրել կոդը]Նել Փեթերսն իր կարիերան սկսել է «Միսս ՀԱՀ-2017» մրցույթում տարած հաղթանակից, որտեղ նա ներկայացրել է Արևմտյան Կապը[8]։ Այդ հաղթանակը նրան հնարավորություն է տվել ներկայացնել ՀԱՀ-ը Միսս աշխարհ-2017 և Միսս Տիեզերք-2017 մրցույթներին, սակայն դրանց անցկացման ամսաթվերը համընկել են, և նա կարողացել է մասնակցել միայն Միսս Տիեզերք մրցույթին, որը կայացել է Լաս Վեգասում։
Միսս Տիեզերք-2017
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսս ՀԱՀ մրցույթում հաղթելում հետո Նել Փեթերսը համարվել է Միսս Տիեզերք-2017 մրցույթի հաղթողի հիմնական թեկնածու[9]։ Հաղթելով մրցույթում՝ նա ստացել է Միսս Տիեզերքի թագը նախորդ տարվա հաղթողից՝ ֆրանսուհի Իրիս Միտենարից[10][11]։ Նել Փեթերսը դարձել է Միսս Տիեզերք մրցույթի երկրորդ հաղթող Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մարգարետ Գարդիներից հետո, որը ճանաչվել էր Միսս Տիեզերք 1978 թվականին[12][13][14]։
Մրցույթի ընթացքում Սթիվ Հարվին Նել Փեթերսին հարցրել է, թե իր որ անձնական հատկանիշներով է նա ամենցից շատ հպարտանում և ինչպես պետք է օգտագործի այդ որակները Միսս Տիեզերք դառնալուց հետո։ Փեթերսը պատասխանել է, որ «պետք է վստահ լինես քեզ վրա որպես անհատ։ Միսս Տիեզերքը կին է, որն իր մեջ հաղթել է բազմաթիվ վախեր և այդ պատճառով էլ ունակ է օգնել այլ կանանց՝ հաղթահարելու այդ վախերը։ Նա կին է, որից երբեք չի կարելի խնդրել չափից շատ, և ես կարծում եմ, որ ես հենց այդպիսի մարդ եմ»[15]։ Նել Փեթերսը նաև հայտարարել է, որ ցանկանում է անհատական պաշտպանության իր դասընթացը օգտագործել նրա համար, որ օգնի հնարավորինս մեծ թվով կանանց[5][16] և դեմ է արտահայտվել աշխատավայրում կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականություններին՝ նշելով կանանց աշխատանքի ավելի ցածր վարձատրվելու անարդարացիությունը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://afternoonexpress.co.za/guests/miss-sa-demi-leigh-nel-peters/2944
- ↑ «Miss Universe 2017». Amar Ujala. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ JK, Morne (2017 թ․ մարտի 27). «Who is Demi-Leigh Nel-Peters». Jacaranda FM.
- ↑ «15 Things You Should Know About Miss South Africa Demi-Leigh Nel-Peters». SA People News. 2017 թ․ մարտի 27.
- ↑ 5,0 5,1 Ghosh, Sutrishna (2017 թ․ նոյեմբերի 27). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters beats Colombia and Jamaica to win Miss Universe 2017». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 6,0 6,1 Denninger, Lindsay (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters Wins Miss Universe 2017». Bustle.
- ↑ «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters wins Miss Universe». CBS News (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Demi-Leigh Nel-Peters crowned as Miss South Africa 2017». www.angelopedia.com. 2017 թ․ մարտի 27.
- ↑ Rose, Lily (2017 թ․ նոյեմբերի 13). «Demi-Leigh Nel-Peters a favourite to win Miss Universe». Citizen.
- ↑ «South Africa's Demi-Leigh Nel-Peters wins Miss Universe 2017». ABS-CBN News. 2017 թ․ նոյեմբերի 26.
- ↑ Domirez, Darren (2017 թ․ նոյեմբերի 26). «Demi-Leigh Nel-Peters wins first Miss Universe 2017 crown for Miss South Africa in 39 years». Inquisitr.
- ↑ Feldman, Kate (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters named Miss Universe 2017». New York Daily News.
- ↑ «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters, Miss Universe 2017-2018 Winner: 5 Fast Facts You Need to Know». Heavy. 2017 թ․ նոյեմբերի 26.
- ↑ «Miss Universe 2017: Crowning moments of Miss South Africa Demi-Leigh Nel-Peters in PHOTOS». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters Crowned Miss Universe 2017». E! Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Silva, Cristina (2017 թ․ նոյեմբերի 26). «Who is Demi-Leigh Nel-Peters? South African woman is Miss Universe 2017 winner». Newsweek (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Moniuszko, Sara M. (2017 թ․ նոյեմբերի 26). «Miss South Africa Demi-Leigh Nel-Peters is crowned Miss Universe 2017». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմի Լեյ Նել Փեթերս» հոդվածին։ |
|