Jump to content

Դեմերջի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմերջի
Բնութագիր
Երկարություն13 կմ
Ավազանի մակերես53,4 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱնգարսկի լեռնանցք և Չատիր Դաղ
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱլագյոզ և Շումսկայա
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
ԵրկրամասՂրիմի Հանրապետություն և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Կառլո Բոսոլի, Դեմիրջիի հովիտը, 1856 թվական

Դեմերջի (ռուս.՝ Демерджи, ուկրաիներեն՝ Демірджі , Ղրիմի թաթարերեն՝ Demirci, Демирджи Ղրիմի թաթարերեն՝ Demirci, Демирджи), գետ Ղրիմում, Ալուշտայի քաղաքային շրջանի տարածքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմերջի գետի երկարությունը 13 կիլոմետր է, ավազանի մակերեսը՝ 53,4 կմ²[2], ջրի տարեկան միջին ծախսը՝ 0,217 մ³[3]։ Գետն ունի 7 վտակ[4]։ Գետի ակունքը գտնվում է Դեմերջի զանգվածի հարավարևմտյան լանջին, Պախկալ-Կայա լեռան ստորոտում, մոտ 900 մ բարձրության վրա[5]։ Գետի թեքությունը 70,8 մ/կմ է[4]։ Գետի հովիտը, որը վերին հոսանքներում ունի ուժեղ թեքություն և ավելի նման է կիրճի, գրեթե անտառազուրկ է, կազմված է կավե թերթաքարերից։ Գետին բնորոշ են կտրուկ տարափային հեղեղումները, տեղի են ունենում սելավային հոսքեր (1997 թվականի ջրհեղեղն ունեցել է ավելի քան 100 մ³/վ ջրի ծախս)։ Ջրհեղեղներից պաշտպանվելու համար 1986 թվականին, գետաբերանից 8 կմ հեռավորության վրա, կառուցվել է 1,11 մլն մ³ ծավալով Կուտուզովյան ջրամբարը։

Գետի ստորին ավազանում հովիտը փոքր-ինչ ընդլայնվում է՝ միանալով հարևան Ուլու Ուզենի հովտին և հոսում է Ալուշտայի միջով՝ քաղաքի արևելյան մասում թափվելով Սև ծովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Реки и водохранилища Большой Алушты.
  3. «Гидроэнергетические потенциалы крымских рек» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  4. 4,0 4,1 A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10,21. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
  5. Атлас. Путешествуем по горному Крыму. Изд. НПЦ Союзкарта, 2010 г. ISBN 978-966-1505-08-6 Стр. 51, 35

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]