Դե, սպասիր (մուլտֆիլմ, 1969)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե, սպասիր
ռուս.՝ Ну, погоди!
Տեսակtelevision series episode? և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ԿերպարներWolf? և Hare?
Շարքի մասն էՈւրախ կարուսել, Դե, սպասիր և «Ուրախ կարուսել» № 1
ՌեժիսորԳեննադի Սոկոլսկի
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի, Ֆելիքս Կանդել և Արկադի Խայտ
ՀնչյունավորումԳեննադի Սոկոլսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն144 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել, Դե, սպասիր և «Ուրախ կարուսել» № 1
ՍիկվելԴե, սպասիր
Թվական1969

«Դե, սպասիր» (ռուս.՝ Ну, погоди!), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ «Ուրախ կարուսել» (ռուս.՝ «Весёлая карусель») № 1 երաժշտական ալմանախի չորս մուլտֆիլմերից վերջինն է։

Մուլտֆիլմը նույն թվականին թողարկված «Դե, սպասիր» մուլտիպլիկացիոն սերիալի նախատիպն է ու նրա պիլոտային սերիան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ մուլտֆիլմը ներկայացնում է երեք փոքր սյուժեներ գայլի մասին, որը տարված է փոքրիկ նապաստակին ուտելու մոլուցքով։

  • Պատմություն առաջին․ գայլը հրաձգարանում փորձում է խփել նապաստակի պատկերող թիրախին, բայց չի կարողանում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր փամփուշտները միանգամից լիցքավորում է ու դրանց ավելացնում թուջե միջուկը, էլի վրիպում է։ Այդ ժամանակ էլ գայլն առաջին անգամ ասում է իր հայտնի արտահայտությունը՝ «Դե, սպասիր»։
  • Պատմություն երկրորդ․ նապաստակը դեռևս շատ փոքրիկ երեխա է և նրան տանում են մանկասայլակով։ Մայր նապաստակը մանկասայլակը թողնում է խանութի մոտ, իր հովանոցը վստահում որդուն և մտնում խանութ՝ գնումներ կատարելու։ Գայլն առևանգում է մանկասայլակն ու այն քշում փողոցով՝ մեղմ շոյելով վախեցած նապաստակի գլուխը։ Հնարամիտ նապաստակը կարողանում է հովանոցով կանգնեցնել սայլակը հենց կոյուղու մտոցի մոտ, և գայլն ընկնում է կեղտաջրերի մեջ։ Շուրջը գարշահոտ է, ծխախոտը թրջվել է, և գայլը նորից է ասում՝ «Դե, սպասիր»։
  • Պատմություն երրորդ․ նապաստակը բավական մեծացել է, բայց դեռ նախադպրոցական է։ Նա տուն է տանում խանութից գնած չոր օղաբլիթները՝ փորձելով կրծել դրանցից մեկը։ Գայլը խաբում է սոված նապաստակին պարանի ծայրին կապած գազարով և ուրախանում իր հաղթանակով՝ մտադրվելով արագ ուտել նապաստակին։ Նա հենց նապաստակի դնչին փչում է ծխի օղակներ։ Դա վերջինիս հուշում է փրկության միջոց․ նա գայլի երկար բերանին է անցկացնում իր գնած օղաբլիթներն ու փախչում՝ ծիծաղելով չարագործի վրա և տանեկով գազարը։ Զայրացած գայլը նույնիսկ չի կարող գոռալ իր հայտնի արտահայտությունը, և խոշոր տառերով ցանկապատին ածուխով գրում է․ «Դե, սպասիր»։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրախ կարուսել» առաջին համարում եղել է նաև Սոկոլսկու ռեժիսորական դեբյուտը, որը կոչվել է․․․ «Դե, սպասիր»։ Այսօր, երբ սերիալի ամեն կադր անգիր հիշում են բոլորը՝ փոքրից մեծ, իսկ ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինը նշանավոր է, դժվար է պատկերացնել, որ լեգենդար զույգի առաջին ստեղծողը եղել է Գենադի Սոկոլսկին։ Հենց այդ մինի-ֆիլմում են սցենարի հեղինակները՝ Ֆելիքս Կամովը, Ալեքսանդր Կուռլյանդսկին ու Արկադի Խայտը, սահմանել այն կանոնները, որոնցով «խաղացել» են բոլոր ապագա սերիաներում։ Բայց ֆիլմի հերոսները (նապաստակը «չափահաս» չէր, այլ չարաճճի ու հնարամիտ երեխա) նման չէին ստանդարտ «դիսնեյյան» հերոսներին, իսկ մանրապատումը բոլորովին էլ թույլ չէ։ Սոկոլսկին այդ ֆիլմի և՛ ռեժիսորն էր, և՛ բեմադրող նկարիչը, և՛ անիմատորը։ Նոր մտահղացման մեծ զգալով հաջողության հասնելու պոտենցիալ՝ ստուդիայի ղեկավարությունը չի ցանկացել նրա իրականացումը վստահել սկսնակ ռեժիսորին, թեկուզ հիանալի, բայց միակ ու նաև փոքրիկ ֆիլմի հեղինակին։ Սերիալն ապրել է առանձին կյանք, Սոկոլսկին վերադարձել է մուլտիպլիկատորի մասնագիտությանը։

— Նատալյա Վենժեր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталия Венжер. Геннадий Сокольский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]