Դատավճիռ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դատավճիռ
անգլ.՝ Conviction
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա[1][2]
Թվական2010, սեպտեմբերի 11, 2010 և մարտի 17, 2011[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոնի Գոլդուին[1][4]
ՊրոդյուսերԹոնի Գոլդուին և Էնդրյու Շուգերման
Սցենարի հեղինակՊամելա Գրեյ
ԴերակատարներՀիլարի Սուենկ[2][4], Սեմ Ռոքուել[2][4], Միննի Դրայվեր[4], Ջուլիետ Լևիս, Մելիսա Լեո[2][4], Փիթեր Գալահեր, Քլեա Դյուվալ, Բեյլի Մեդիսոն, Լորեն Դին, Ջոն Փայփեր Ֆերգյուսոն[5], Էրի Գրեյնոր[5], Թալիա Բոլսամ[5], Մաքսիմիլիանո Էռնանդես[5], Կարեն Յանգ[5] և Մարկ Մաքոլեյ[5]
ՕպերատորԳոլդման Ադրիանո
ԵրաժշտությունՓոլ Քանթելոն
ՄոնտաժՋեյ Քեսիդի
Պատմվածքի վայրՌոդ Այլենդ
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Դատավճիռ»[6] (անգլ.՝ Conviction), ամերիկյան դրամա, ռեժիսոր՝ Թոնի Գոլդուին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա[7]։ 1983 թվական, Քենի Ուոթերսին դատապարտում են ցմահ ազատազրկման առաջին աստիճանի սպանության համար, դատարանում նրա դեմ ցուցմունք են տալիս կինը և նախկին ընկերուհին։ Քենիի քույրը՝ Բեթի Էն Ուոթերսը չի հավատում, որ եղբայրը մեղավոր է և իր կյանքի 16 տարին նվիրում է արդարացնող փաստերի որոնմանը։ Բեթին և Քենին մեծացել էին բազմազավակ ընտանիքում և արդեն վաղ տարիքում բազում դժվարությունների միջով էին անցել։ Եղբայրը միշտ պաշտպանում էր քրոջը, քույրը միշտ հոգ էր տանում եղբոր մասին։ Երբ Քենիի կյանքը լիովին կործանվում է, միակը, ով պայքարում է նրա համար մինչև վերջ իր քույրն էր։ Քենին ընկնում է պատժախուց, ինքնասպանության փորձ կատարում, բայց քույրը խնդրում է պինդ մնալ։ Բեթին եղբորը օգնելու նպատակով ստանում է իրավաբանական կրթություն և երբ հնարավորություն է առաջանում դատարանի վճիռը բողոքարկել գենետիկ դրոշմավորման միջոցով, բոլոր ուժերը ներդնում է, որպեսզի գտնի հանցանշան, որը պաշտոնապես ոչնչացրել էին դատավճռից հետո՝ 10 տարի անց։

Իր ընկերուհու՝ Աբրա Ռոյսի շնորհիվ Բետին գտնում է հանցանշանները։ Միաժամանակ նա իմանում է, թե ինչպես սպաներից մեկը՝ Նենսի Թեյլոր անունով, գործի հետաքննության հետ կապված հեռացվել էր աշխատանքից՝ հանցանշաններ կեղծելու համար։ Դա նրան ներշնչում է վստահություն, որ ճիշտ ուղու վրա է։ Գործը վերադառնում է լրացուցիչ փորձաքննության։ ԴՆԹ դրոշմումը ցույց է տալիս, որ հանցանքի վայրում գտնված արյունը չի պատկանում Քենիին։ Այնուամենայնիվ դատարանը կարծում է, որ վկաների տված առաջնային ցուցմունքները դեռևս բավարար են սպանության մասնակից մեղադրանքի առաջխաղացման համար։ Բեթին իմանում է, որ վկաները սուտ վկայություն են տվել մեղավոր կողմի ճնշումների ներքո։ Որպես արդյունք, Քենիին ճանաչում են անմեղ և 2001 թվականի հուլիսին ազատ արձակում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրութուն՝ Fox Searchlight Pictures, Omega Entertainment, Oceana Media Finance, Prescience, A Longfellow Pictures.

Մրցանակներ և թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011, «Քննադատների ընտրության կինոմրցանակ» անվանակարգի թեկնածու՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան (Սեմ Ռոքուել)
  • 2011, ԱՄՆ Գիլդիայի կինոդերասանների մրցանակ անվանակարգի թեկնածու՝ որպես լավագույն կին դերասանուհի (Հիլարի Սուենկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]