Դավիթ Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Ալբերտի Սարգսյան | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 8, 2019 | |||
Նախորդող | Սուրեն Գրիգորյան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | փետրվարի 15, 1979 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Արցախ |
Դավիթ Ալբերտի Սարգսյան (փետրվարի 15, 1979, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ քաղաքական և պետական գործիչ։ Ստեփանակերտի քաղաքապետ (2019 թ. սեպտեմբերի 8-ից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1979 թվականի փետրվարի 15-ին Ստեփանակերտում։ 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը[1]։
1996-2003 թվականներին սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երկու տարի՝ 1998-ից 2000 թվականներին, նա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում[1]։
2001 թվականին աշխատանքային գործունեություն է սկսել Արցախի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի առաջատար մասնագետ։ Հաջորդ տարի դարձել է Ասկերանի տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի գլխավոր մասնագետ։ 2005 թվականին նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման բաժնի պետի պաշտոնակատար։ 2005-2006թթ. եղել է կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական ծառայության գլխավոր մասնագետ[1]։
2006 թվականին հիմնադրել է «Նիագարա» և «Ջեներալ Գրուպ» ձեռնարկությունները։ 2011 թվականին հիմնադրել և դարձել է «Կոնսալտ ֆինանս գրուպ» ընկերության տնօրենը[1]։
2016 թվականից՝ Արցախի Հանրապետության քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ[1]։
2019 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում նա ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու որդի[1]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ստեփանակերտի քաղաքապետարան». stepanakert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Mэром Степанакерта стал беспартийный бизнесмен». ИА REGNUM (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 9.