Jump to content

Դավիթ Մաղրաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Մաղրաձե
Ծննդյան անունվրաց.՝ დავით მაღრაძე
Ծնվել էհունիսի 28, 1962(1962-06-28) (62 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Изображение автографа

Դավիթ (Դաթո) Մաղրաձե (վրաց.՝ დავით [დათო] მაღრაძე, հունիսի 28, 1962(1962-06-28), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող և քաղաքական գործիչ։ Վրաստանի ներկայիս ազգային հիմնի հեղինակը (2004)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մաղրաձեն ծնվել է 1962 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիում, գրող ու գրականագետ Էլգուջա Մաղրաձեի ընտանիքում։ Զբաղվել է բանասիրությամբ, դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում։ Իր առաջին ստեղծագործությունները Դավիթ Մաղրաձեն տպագրել է 1980-ական թվականներին։ Մի քանի տարի խմբագրել է վրացական «Ցիսկարի» գրական ամսագիրը։

Էդուարդ Շևարդնաձեի կառավարության տարիներին՝ 1992-1995 թվականներին, Դավիթ Մաղրաձեն եղել է մշակույթի նախարար։ 1999 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2001 թվականին Մաղրաձեն անցել է ընդդիմության շարքերը՝ սատարելով Էդուարդ Շևարդնաձեին և մասնակցելով 2003 թվականի Վարդերի հեղափոխությանը, ինչի պատճառով ստիպված է եղել թողնել պաշտոնը[1]։ 2009 թվականին նա կրկին եղել է ընդդիմության հետ և նշանակալի դեր է խաղացել 2009 թվականի ցույցերի կազմակերպման գործում, որոնք պահանջում էին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականը[2]։

1997 թվականին Դավիթ Մաղրաձեն դարձել է վրացական ՊԵՆ-ակումբի նախագահ։ Նա պարգևատրվել է վրացական ու միջազգային մի շարք գրական մրցանակներով։ Դավիթ Մաղրաձեի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն ու հայերեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rally Demands Shevardnadze's Resignation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Opposition demonstration in Georgia requires President to retire within 24 hours(չաշխատող հղում). // Trend News. — April 9, 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]