Jump to content

Դանի Մորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանի Մորեր
իսպ․՝ Daniel Morer Cabrera
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Մորեր Կաբրերա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1998(1998-02-05)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մատարո, Իսպանիա
Հասակ 169 սմ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անդորրա Անդորրա
Համար 15
Պատանեկան կարիերա
2009-2017 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017-2020 Իսպանիա Բարսելոնա Բ 39 (2)
2020-2021 Պորտուգալիա Ֆամալիկան 7 (0)
2021-ներկա Անդորրա Անդորրա 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Իսպանիա Իսպանիա Մ17 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 24, 2021:

Դանիել Մորեր Կաբրերա (իսպ․՝ Daniel Morer Cabrera, փետրվարի 5, 1998, Մատարո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս «Անդորարա» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորերը ծնվել է Մատարո քաղաքում, հայրը եղել է իսպանացի, մայրը՝ կոլումբիացի[2]։ Մորերը միացել է «Բարսելոնայի» մանկապատանեկան ակադեմիային 2009 թվականին՝ 11 տարեկան հասակում։ 2017 թվականի հուլիսից ընդգրկվել է «Բարսելոնա Բ»-ի կազմում, որը հանդես էր գալիս Սեգունդա Դիվիզիոնում[3]։

Թիմի կազմում Դանին իր դեբյուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Մարկ Կարդոնային «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղում[4]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ կատալոնական թիմի հաղթանակով։ 2019 թվականի հուլիսի 19-ին ֆուտբոլիստը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը[5]։

Դանի Մորերը թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Սեգունդա Բ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Օրիուելա ՖԱ»-ի դեմ խաղում[6]։

«Ֆամալիկան ՖԱ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 3-ին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող «Ֆամալիկան ՖԱ»։ Տրանսֆերն արժեցել է 400000 եվրո, իսկ ըստ պայմանագրի «Բարսելոնան» շարունակում էր Մորերի հանդեպ պահպանել 45% տոկոս իրավունքներ[7]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բարսելոնա Բ Սեգունդա Դիվիզիոն 2017–18 6 0 6 0
Սեգունդա Բ 2018–19 12 0 12 0
2019–20 21 2 3 0 24 2
Արդյունք 39 2 3 0 42 2
Ֆամալիկան Պրիմեիրա Լիգա 2020–21 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի արդյունք 39 2 3 0 42 2

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Երիտասարդական Լիգայի չեմպիոն - 2017-18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Poveda y Morer: 2 colombianos que triunfan en canteras de City y Barça» (իսպաներեն).
  3. «Morer: Un '8' creativo y un '2' vertical» [Morer: A creative '8' and a vertical '2'] (իսպաներեն). Mundo Deportivo. 2013 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «El Barça B se escapa vivo de Zorrilla» [Barça B escape alive from Zorrilla] (իսպաներեն). Marca. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Dani Morer renueva con el Barça hasta 2020» [Dani Morer renews with Barça until 2020] (իսպաներեն). Mundo Deportivo. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Barça B 3–0 Orihuela: Crucial victory». FC Barcelona. 2019 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  7. «El Famalicao firma a Dani Morer por 400.000 euros» [Famalicao signs Dani Morer for 400,000 euros] (իսպաներեն). Marca. 2020 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]