Դանայա
Արտաքին տեսք
Դայանա, հունական դիցաբանության մեջ՝ Արգոսի արքա Ակրիսիոսի գեղանի դուստրը, որի ապագա որդին, ըստ գուշակների, սպանելու էր պապին։ Ճակատագրից խուսափելու նպատակով վերջինս Դայանային պահում էր մարդկանցից հեռու՝ ստորերկրյա սենյակներում։ Սակայն Զևսը սիրահարվում է Դայանային, ոսկե անձրևի տեսքով հայտնվում նրա մոտ։ Դայանան ունենում է մի որդի (Պերսևսը), որը հետագայում պատճառ է դառնում Ակրիսիոսի մահվան։ Վերածննդի շրջանի մի շարք արվեստագետներ (Կորեջիո, Տիցիան, Ռեմբրանդտ և ուրիշներ) իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Դանայայի առասպելին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 274)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանայա» հոդվածին։ |
|