Զանգվածի ատոմական միավոր
Զանգվածի ատոմական միավոր, ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ նշանակվում է զ. ա. մ, միջազգային նշանակումը՝ u կամ դա (da, դալտոն)։ Մեկ զանգվածի ատոմական միավորը մոտավորապես հավասար է մեկ նուկլոնի (պրոտոնի կամ նեյտրոնի) զանգվածին և սահմանվում է որպես հիմնական էներգետիկ մակարդակում գտնվող ածխածին-12 իզոտոպի զանգվածի մեկ տասներկուերորդ մասը[1]։ Այն համարժեք է 1,660538921(73)×10−27 կգ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչն 1961 թվականը քիմիայում օգտագործվում Էր զանգվածի քիմիական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ատոմի զանգվածի 1/16-ին։ Ֆիզիկայում օգտագործվում Էր զանգվածի ֆիզիկական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ամենաթեթև կայուն իզոտոպի զանգվածի 1/16-ին։ Ատոմների և մոլեկուլների զանգվածի չափման համար 1961 թվականին սահմանվել է զանգվածի միասնական ատոմական միավոր, որը որոշվում է որպես ածխածնի С12 իզոտոպի զանգվածի 1/12-ը ն հավասար է 1,660538921(73)·10−24 գրամ։
Կապը այլ միավորների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմիական նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ Տարրական մասնիկների ֆիզիկայում միավոր է ընդունված էլեկտրոնի զանգվածը, որը հավասար է 9,1091·1−28 գրամ կամ 5,48610−4 միասնական զ․ ա․ մ․։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Bureau of Weights and Measures (2006), The International System of Units Արխիվացված 2015-08-02 Wayback Machine (SI) (PDF) (8th ed.), p. 126, ISBN 92-822-2213-6
- ↑ Unified Atomic mass unit. Fundamental Physical Constants from NIST
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Զանգվածի ատոմական միավորներ» հոդվածից (հ․ 3, էջ 658 )։ |