Գևորգ Կարապետյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կարապետյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1990(1990-06-10)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2011 Հայաստան Արարատ 62 (22)
2007-2008  Հայաստան Արարատ-2 46 (10)
2012-2014 Հայաստան Բանանց 70 (12)
2015 Հայաստան Միկա 12 (7)
2015   Հայաստան Միկա-2 1 (0)
2015 Հայաստան Ալաշկերտ 0 (0)
2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օրինջ Քաունթի Բլյուզ 11 (1)
Ազգային հավաքական
2011-2012 Հայաստան Հայաստան (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գևորգ Կարապետյան (հունիսի 10, 1990(1990-06-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մինչև 2008 թվականը Գևորգ Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Առաջին լիգայի «Արարատ» պահեստային կազմում, որտեղ հանդես է եկել 11 համարի ներքո։ Երեսունյոթ խաղերի ընթացքում նա խփել է տասը գոլ լիգայում և մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկության երեք հանդիպումների[2]։

2009 մրցաշրջանում Գևորգ Կարապետյանն ընդգրկվել է «Արարատի» առաջին կազմում և մնացել ակումբում մինչև 2011 թվականը։ «Արարատի» կազմում իր նորամուտը Գևորգ Կարապետյանը նշել է «Ուլիս» ակումբի դեմ տնային խաղում, որտեղ նրա թիմը պարտվել է 0:1 հաշվով[3][4]։ Ընդհանուր առմամբ նա 22 խաղերի ընթացքում խփել է 22 գոլ՝ «Արարատի» կազմում հանդես գալով Հայաստանի առաջին լիգայում և Հայաստանի առաջնությունում[2]։ 2012 թվականին Գևորգ Կարապետյանը եռամյա պայմանագիր է կնքել «Բանանցի» հետ[5], որը նույնպես հանդես էր գալիս Հայաստանի առաջնությունում։ Այդ ակումբում նա մնացել է մինչև 2015 թվականը՝ լիգայի 70 հանդիպումներում խփելով 28 գոլ։ Ակումբի կազմում նա մասնակցել է նաև 2014/15 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մի քանի խաղերի։ Հաջորդ մրցաշրջանում նա խաղացել է Հայաստանի առաջնության «Միկա» ակումբում՝ տասներկու հանդիպումներում խփելով ինը գոլ (երկուսը՝ գավաթի խաղարկությունում)։ «Միկայում» կարճ ժամանակով հանդես գալուց հետո Կարապետյանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ։ Նոր ակումբի կազմում նա հանդես չի եկել Հայաստանի առաջնությունում, սակայն մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2015-16 մրցաշրջանի մի քանի հանդիպումների[6]։

2016 թվականի մարտին հայտարարվել է, որ Գևորգ Կարապետյանը պայմանագիր է կնքել United Soccer League-ի «Օրինջ Քաունթի Բլյուզ» ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է մրցաշրջանի առաջին՝ «Վանկուվեր Ուայթքեփս 2» ակումբի դեմ խաղում, սակայն փոխարինվել է առաջին խաղակեսին վնասվածքի պատճառով[7]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2012 թվականը Գևորգ Կարապետյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլին՝ մասնակցելով վեց հանդիպման[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան «Արարատ» (Երևան)

Հայաստան «Բանանց»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի առաջին լիգայի լավագույն ռմբարկու – 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «FFA profile». Football Federation of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  3. Протокол матча «Арарат»—"Улисс"(հայ.)
  4. Армения. Высшая лига 7-й тур(ռուս.)
  5. «Геворг Карапетян стал игроком «Бананца»» (ռուսերեն). Armsport.com. 17.02.2012. Վերցված է 05.03.2012-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Soccerway profile». Soccerway. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  7. «More New Signings for OC Blues FC». Orange County Blues FC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]