Գևորգ Դավթյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Մոսկվայի պետական էստրադայի թատրոն |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Գևորգ Դավթյան (հուլիսի 29, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Դավթյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 29-ին, Երևան քաղաքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1995 թվականին, որից հետո ուսումը մեկ տարի շարունակել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ։ ՛ 1996-2001 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում։ 2001-2004 թվականներին նույն ինստիտուտի ասպիրանտուրայում պաշտպանել է «Բեմական խոսքը մյուզիքլում» աշխատությունը։
1997-2001 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զուգահեռ Երևանի Կամերային երաժշտական թատրոնում, որի հիմնադիրներից է եղել։ 2002-2004 թվականներին Մոսկվայի Էստրադային թատրոնում շարունակել է ուսումը՝ միաժամանակ աշխատելով որպես դերասան։
2004-2006 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում։ 2007 թվականին որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվական-Վ․ Կոտոյանի «Պըլը Պուղի» (Միրիջան)։
- 1998 թվական, 2009 թվական-Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ), «Ատամնաբույժն արևելյան» (Լևոն)[2]։
- 1998 թվական-Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Ալեքսանդր)։
- 1998 թվական-Բ. Բրիտենի «Ոսկե ունայնություն» (Նավաստի)։
- 1999 թվական-Կ. Օրֆի «Բերեուերի դուստրը» (Ծաղրածու)։
- 2000 թվական-Է. Վեբերի «Կատուներ» (Գաբի, Մանգոջերի, Սքիմբլ)։
- 2001 թվական-Վ. Աճեմյանի «Կիկոսի մահը» (Վարսո)։
- 2002 թվական-Ջ. Քենդերի «Չիկագո» (Ճաճանչափայլ Մերի)։
- 2003 թվական-Կոչիանտեի «Քվազիմոդո և Էսմերալդա» (Քահանա)։
- 2003 թվական-«Բրոդվեյ, բրոդվեյ» (Հանդիսավար)։
- 2010 թվական-Հ. Պարոնյանի «Շողոքորթն» (Բարտեմ)։
- 2010 թվական-Ա. Իսահակյանի «Արեգնազան» (Կախարդ)։
- 2014 թվական-Ա. Կուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են» (Ժորժ)։
- 2015 թվական-Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Բարեկամ)։
- Ս. Միրզոյանի «Սառնասիրտ թագուհին» (Ծաղրածու)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Գևորգ Դավթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ ««Չիկագոյից» վերադարձել է, «փնտրտուքի» մեջ է Երեւանում». www.aravot.am. 29․07․2021.