Գևորգ Դավթյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Դավթյան
Ծնվել էհուլիսի 29, 1978(1978-07-29) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Մոսկվայի պետական էստրադայի թատրոն
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Գևորգ Դավթյան (հուլիսի 29, 1978(1978-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Դավթյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 29-ին, Երևան քաղաքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1995 թվականին, որից հետո ուսումը մեկ տարի շարունակել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ։ ՛ 1996-2001 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում։ 2001-2004 թվականներին նույն ինստիտուտի ասպիրանտուրայում պաշտպանել է «Բեմական խոսքը մյուզիքլում» աշխատությունը։

1997-2001 թվականներին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զուգահեռ Երևանի Կամերային երաժշտական թատրոնում, որի հիմնադիրներից է եղել։ 2002-2004 թվականներին Մոսկվայի Էստրադային թատրոնում շարունակել է ուսումը՝ միաժամանակ աշխատելով որպես դերասան։

2004-2006 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում։ 2007 թվականին որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական-Վ․Կոտոյանի «Պըլը Պուղի» (Միրիջան)։
  • 1998, 2009 թվական-Ա․Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ), «Ատամնաբույժն արևելյան» (Լևոն)[2]։
  • 1998 թվական-Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Ալեքսանդր)։
  • 1998 թվական-Բ.Բրիտենի «Ոսկե ունայնություն» (Նավաստի)։
  • 1999 թվական-Կ.Օրֆի «Բերեուերի դուստրը» (Ծաղրածու)։
  • 2000 թվական-Է.Վեբերի «Կատուներ» (Գաբի, Մանգոջերի, Սքիմբլ)։
  • 2001 թվական-Վ.Աճեմյանի «Կիկոսի մահը» (Վարսո)։
  • 2002 թվական-Ջ.Քենդերի «Չիկագո» (Ճաճանչափայլ Մերի)։
  • 2003 թվական-Կոչիանտեի «Քվազիմոդո և Էսմերալդա» (Քահանա)։
  • 2003 թվական-«Բրոդվեյ, բրոդվեյ» (Հանդիսավար)։
  • 2010 թվական-Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Բարտեմ)։
  • 2010 թվական-Ա.Իսահակյանի «Արեգնազան» (Կախարդ)։
  • 2014 թվական-Ա.Կուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են» (Ժորժ)։
  • 2015 թվական-Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Բարեկամ)։
  • Ս.Միրզոյանի «Սառնասիրտ թագուհին» (Ծաղրածու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Գևորգ Դավթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  2. ««Չիկագոյից» վերադարձել է, «փնտրտուքի» մեջ է Երեւանում». www.aravot.am. 29․07․2021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]