Jump to content

Գևորգ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Երվանդի Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 26, 1936(1936-01-26)
Հաջի-Խալիլ, Հայաստան
Մահացել էնոյեմբերի 5, 2023(2023-11-05)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեխանիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
ՀՊՄՀ
Գործունեության ոլորտanalytical mechanics?
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և տեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Գևորգ Երվանդի Բաղդասարյան (հունվարի 26, 1936(1936-01-26), Հաջի-Խալիլ, Հայաստան - նոյեմբերի 5, 2023(2023-11-05)[1]), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)[2], թղթակից անդամ (1990)[2], ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1964-1979 թվականներին` առաջատար գիտաշխատող, 1978-1998 թվականներին` մագնիսաառաձգականության բաժնի վարիչ, 1978-1979 թվականներին` ինստիտուտի տնօրեն, 1988-2001 թվականներին` ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1992-1994 թվականներին` կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1994-1998 թվականներին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1998-2002 թվականներին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թվականներին` ԵՊՀ ռեկտորի խորհրդական։ 2007 թվականից ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր է։ Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[3]։

Ռուսաստանի Դաշնության տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի արտասահմանյան անդամ է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական պարամետրական և ֆլատերային տատանումների հետազոտմանը։ Կառուցել է հաղորդիչ բարակ մարմինների մագնիսաառաձգական տեսություն, մշակել պիեզոմագնիս միջավայրերում մագնիսաձայնային ալիքների տարածման տեսական հիմքերը[4][5]։

  • Колебания и устойчивость магнитоупругих систем.- Ереван: ЕГУ, Тигран Мец, 1999.- 440 с.[8] :

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՒՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
  2. 2,0 2,1 2,2 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  3. Բաղդասարյան Գևորգ Երվանդի
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  7. «Գևորգ Բաղդասարյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Գևորգ Բաղդասարյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.