Գևորգ Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Երվանդի Բաղդասարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 26, 1936 Հաջի-Խալիլ, Հայաստան |
| Մահացել է | նոյեմբերի 5, 2023[1] (87 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մեխանիկոս |
| Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ ՀՊՄՀ |
| Գործունեության ոլորտ | theoretical mechanics? |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Պարգևներ | |
Գևորգ Երվանդի Բաղդասարյան (հունվարի 26, 1936, Հաջի-Խալիլ, Հայաստան - նոյեմբերի 5, 2023[1]), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)[3], թղթակից անդամ (1990)[3], ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին ավարտել Է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1958-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1964-1979 թվականներին` առաջատար գիտաշխատող, 1978-1998 թվականներին` մագնիսաառաձգականության բաժնի վարիչ, 1978-1979 թվականներին` ինստիտուտի տնօրեն, 1988-2001 թվականներին` ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1992-1994 թվականներին` կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1994-1998 թվականներին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1998-2002 թվականներին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007 թվականներին` ԵՊՀ ռեկտորի խորհրդական։ 2007 թվականից ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր է։ Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[4]։
Ռուսաստանի Դաշնության տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի արտասահմանյան անդամ է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական պարամետրական և ֆլատերային տատանումների հետազոտմանը։ Կառուցել է հաղորդիչ բարակ մարմինների մագնիսաառաձգական տեսություն, մշակել պիեզոմագնիս միջավայրերում մագնիսաձայնային ալիքների տարածման տեսական հիմքերը[5][6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան», մեդալ, 2010
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2010)[7]
- Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2012)
- Պողոսյան մրցանակ (2017)[8]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колебания и устойчивость магнитоупругих систем.- Ереван: ЕГУ, Тигран Мец, 1999.- 440 с.[9] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՒՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=9&langid=1
- 1 2 3 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Բաղդասարյան Գևորգ Երվանդի
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ «Գևորգ Բաղդասարյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Գևորգ Բաղդասարյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
| ||||||
- Հունվարի 26 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Հայաստանում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 2023 մահեր
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ ԲՈՀ նախագահներ
- Հայ մեխանիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ