Գրիգորի Լոմիձե
Գրիգորի Լոմիձե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 7, 1903 |
Ծննդավայր՝ | Դմիտրով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | հունվարի 12, 1962 (58 տարեկան) |
Վախճանի վայր՝ | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր |
IMDb։ | ID 0518558 |
Գրիգորի Զախարովիչ Լոմիձե (ռուս.՝ Григорий Захарович Ломидзе, փետրվարի 7, 1903, Դմիտրով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1962, ԽՍՀՄ), խաղարկային և մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։ Եղել է դրամատիկական թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925-1928 թվականներին սովորել է Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումում։ 1931 թվականից ԽՍՀՄ տարբեր կինոստուդիաներում բեմադրել է գեղարվեստական ֆիլմեր։
1947 թվականից աշխատել է մուլտիպլիկացիայի բնագավառում «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1949 թվականին եղել է Մինսկի կինոստուդիայի տնօրենը։ 1950 թվականին վերադարձել է «Սոյուզմուլտֆիլմ»։ 1952 թվականից աշխատել է ծավալուն մուլտիպլիկացիայի բնագավառում։
Գրիգորի Լոմիձեն հիմնականում զբաղվել է թատերական տիկնիկներով կամ համակցված ֆիլմերով, ավելի քիչ օգտագործել է կադրային նկարահանումները։
Նա եղել է «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորական կոլեգիայի և տիկնիկային ֆիլմերի ԳԱՄ-ի գեղարվեստական խորհրդի անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Լոմիձեն ունեցել է ավագ եղբայր՝ Անդրեյ Զախարովիչը։
- Դուստրը՝ Տատյանա Անդրեևնա Լոմիձե (ծնվ․՝ 09 օգոստոսի, 1924, Գրիգորի Զախարովիչի հարազատ զարմուհին)։
- Գրիգորի Զախարովիչն ունեցել է՝
- Որդի՝ Սերգեյ (ծնվ.՝ 18 փետրվարի, 1939),
- Դուստր՝ Քսենյա (ծնվ.՝ 20.11.1946)։
Ֆիլմոգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղարկային կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1931 – Խորթ հայր («Отчим»)
- 1938 – Ընկերները թափառախմբից («Друзья из табора», Մ. Վարլամովի հետ համատեղ)
- 1939 – Խորհրդային հայրենասերներ («Советские патриоты»)
Մուլտիպլիկացիոն կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 – Քե՛զ, Մոսկվա (Тебе, Москва!)
- 1954 – Ամառանոցում (На даче, գրել է նաև սցենարը)
- 1955 – Չորս մետաղադրամ (Четыре монеты)
- 1957 – Մի ճաշարանում (В одной столовой…)
- 1959 – Ալի Բաբան և քառասուն ավազակները (Али-Баба и сорок разбойников)
- 1959 – Ծույլ ու անբան Վլասի պատմությունը (История Власа – лентяя и лоботряса)
- 1960 – Դաստիարակության գաղտնիքը (Секрет воспитания)
- 1960 – Երեք փեսա (Три зятя)
- 1961 – Անդրօվկիանոսյան թղթակից (Заокеанский репортёр)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծույլ ու անբան Վլասի պատմությունը» – Բուխարեստի տիկնիկային և խամաճիկային մուլտֆիլմերի II միջազգային փառատոնի դիպլոմ, Ռումինիա, 1960[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Подвиг народа
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 400. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|