Չորս մետաղադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս մետաղադրամ
ռուս.՝ Четыре монеты
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳրիգորի Լոմիձե
ՍցենարիստՄիխայիլ Կալինին և Յուրի Զիսկինդ
ԵրաժշտությունԱլեքսանդր Դոլուխանյան
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1955

Չորս մետաղադրամ (ռուս.՝ Четыре монеты), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Գրիգորի Լոմիձեի կողմից 1955 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1][2]։ Պատմում է ժլատության նկատմամբ արդարության տարած հաղթանակի մասին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիկ Ահմեդն իր անունը կրող թոռան, Գավ-Գավ շան և անանուն ավանակի հետ գնում է շուկա, որպեսզի գնի բրինձ և քիշմիշ փլավի համար։ Նա ունի չորս մետաղադրամ, սակայն դրանցից երեքը վերցնում են պահակը (կամուրջն անցնելու համար), հարուստը (նրա համար, որ ավանակը կերել է տերև իր այգուց) և երկու պահակները (շուկա մտնելու համար)։ Շուկայում պապն իր թոռան հետ շարոնակում են ստորացումներ կրել արևտրականներից, բայց ի վերջո նրանց համբերությունը սպառվում է։ Ծերունին ձևացնում է, թե ինքը հրաշագործ է և սպառնում է հարուտներից մեկին դարձնել ավանակ։ Վերջինս փորձում է փրկվել՝ ծերունուն առաջարկելով մեծ գումար, սակայն ծերունին ասում է, որ ուրիշի փողերն իրեն պետք չեն և վերցնում է իր չորս մետաղադրամնները։ Մնացած գումարը ծերունին նետում է գետին, և հարուստներն սկսում են կռվել դրանց համար։ Վրեժ լուծելով հարուստներից և չորս մետաղադրամներով գնելով իրենց անրաժեշտ ապրանքները՝ հերոսները վերադառնում են տուն։

Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետագայում Արևելքի թեմային Լոմիձեն վերադարձել է «Ալի Բաբան և քառասուն ավազակները» մուլտֆիլմում (1959)[4][5]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դերասանները տիտրերում նշված չեն, այդ պատճառով էլ նրանց կարելի է գուշակել միայն ըստ ձայնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 400. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]