Jump to content

Գրիգոր Ջաղացպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղացպանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ջաղացպանյան
Ծնվել էմարտի 19, 1900(1900-03-19)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 22, 1972(1972-01-22)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Գրիգոր Ալեքսանի Ջաղացպանյան (մարտի 19, 1900(1900-03-19)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1972(1972-01-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), 1920 թվականի Մայիսյան խռովության, Հայաստանում սովետական կարգերի հաստատման և ամրապնդման համար պայքարի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1917)

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1920 թվականներին ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։

1920 թվականի դեկտեմբերին թուրքական օկուպացիայի պայմաններում կոմերիտմիության առաջին կոնֆերանսում (ընդհատակյա) ընտրվել է քաղկոմի, 1921 թվականի ապրիլից՝ Ալեքսանդրապոլի գավառային կոմիտեի քարտուղար։

1922 թվականից ծառայել է սովետական բանակում որպես գնդի կոմիսար։ 1926-1932 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ Կոտայքի, Ստեփանավանի, Ախտայի (այժմ՝ Հրազդան) շրջկոմների քարտուղար։

1932 թվականից աշխատել է սովետական արհմիութենական մարմիններում։ 1941 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականից Ջաղացպանյանը եղել է ԽՍՀՄ Պետպլանի վիճակագրական վարչության Հայաստանի գրասենյակի կառավարչի տեղակալ, ապա՝ հրատարակչական բաժնի պետ։

ՀԿ(բ)Կ V-VI և VIII համագումարներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 472.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 472