Գրեյս Մերա Մոլիսա
Գրեյս Մերա Մոլիսա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1946 |
Ծննդավայր | Aoba Island, Penama, Վանուատու |
Մահացել է | հունվարի 4, 2002 (55 տարեկան) |
Մահվան վայր | Պորտ Վիլա, Վանուատու |
Քաղաքացիություն | Վանուատու |
Կրթություն | University of the South Pacific? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Sela Molisa? |
Կուսակցություն | Vanua'aku Pati? |
Երեխաներ | Viran Molisa Trief? |
Գրեյս Մերա Մոլիսա (անգլ.՝ Grace Mera Molisa, փետրվարի 17, 1946, Aoba Island, Penama, Վանուատու - հունվարի 4, 2002, Պորտ Վիլա, Վանուատու), բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ Վանուատուից, որը պայքարում էր կանանց հավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության համար։
Նա առաջին կինն էր իր երկրում, որն ստացել էր բարձրագույն կրթություն` արվեստի բակալավրի աստիճան Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանում 1977 թվականին։
Անգլիկուհի էր, խոսում էր հինգ լեզուներով։
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին՝ Վանուատուի անկախության նախօրեին, որպես Վանուատուի սոցիալիստական կուսակցության անդամ, Մոլիսան դարձել է սոցիալական հարցերի նախարարության երկրորդ քարտուղար։
Նա ստեղծել է Վանուատուի ազգային արվեստի փառատոնը և ստեղծել կոմիտե` ընտրելու ազգային դրոշ, հիմն, զինանշան և կարգախոս։ Նա Ազգային սահմանադրական հանձնաժողովի միայն երկու կանանցից մեկն էր և 1979 թվականին Վանուատուի սահմանադրությունը ստորագրողների թվում էր՝ ամուսնու և քաղաքական գործիչ Սելա Մոլիսայի հետ միասին։ Սելինա Տուսիտալա Մարշն իր էսսեում պնդում է, որ հենց Գրեյս Մերա Մոլիսան է գրել Վանուատուի սահմանադրության նախաբանը։
Նա Վանուատուի հիմնադիր հոր` վարչապետ Վալտեր Լինիի մամուլի քարտուղարն էր 1987-1991 թվականներին։
1990-ական թվականներին նա նշանակվել է Խաղաղ օվկիանոսի հարավային համալսարանի խորհրդի անդամ և դարձել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության անդամ։ Նա լքեցժլ է իր կուսակցությունը, երբ 1998 թվականին ընդհանուր ընտրություններում այն չի առաջադրել որևէ կնոջ թեկնածություն և համակարգել է վեց կին քաղաքական գործիչների թեկնածությունը «Վանուատուի կանայք քաղաքականության մեջ» խմբից, որը հիմնադրել էր 1997 թվականին։ Այդ նույն ժամանակ նա գրքույկ է թողարկել, որում ընդգրկված էին Վանուատուի 530 կանայք, որոնք որակավորված էին աշխատել քաղաքացիական ծառայության մեջ` կառավարությանը կանանց ևս պաշտոններ նշանակելու հարցում խթանելու համար[1]։
Գրական ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլիսը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Սև քար» (Black Stone, անունը նրա պոեզիայի հիմնական փոխաբերությունն է. այն է` հենց Վանուատու կղզիների երկիրը` սառած հրաբխային լավան, որը վերածվել է բազալտի և օպսիդիանի)։ 1987 թվականին նրա հրատարակվել է նրա «Գաղութացված մարդիկ. բանաստեղծություններ» (Colonised People: Poems) գիրքը, «որը սոցիալական դաժան մեկնաբանություն էր հայրիշխանական, հետգաղութային Վանուատուի կյանքի մասին»։ 1995 թվականին նրա գիրքը լույս է տեսել բիսլամի լեզվով` Pasifik paradaes[2]:
Նա 2000 թվականին լույս ընծայված Ռոբերտ Բոֆորսկու կողմից խմբագրված «Խաղաղ օվկիանոսի անցյալների հիշատակը. պատմության վերածման հրավեր» աշխատության համար հետգաղութային քաղաքականության վերաբերող մի գլուխ է պատրաստել[3]։ Դրա աշխատության պատրաստմանը մասնակցում էին նաև Ալբերտ Վենդտը, Վիլսոն Հերենիկոն, Մարշալ Սահլինսը, Ջեյմս Բելիչը, Գյան Պրակաշը, Էդվարդ Սայիդը և Էպելի Հաոոֆան։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոկտոր Սելինա Տուսիտալա Մարշը Օքլենդի համալսարանից բնութագրել է նրան որպես «Խաղաղօվկիանոսյան պոեզիայի նախամայրերից» մեկը, Կոնաի հելու Թամանի հետ միասին Տոնգայից և Հաունանի-Քեյ Տրասկի` Հավայան կղզիներից[4]։
The Australian հրատարակությունը նրան անվանել է «մելանեզիական մշակույթի ավանգարդ և Վանուատուի ձայն, հատկապես` կանանց ձայն»[5]։ Նրան նաև համարել են Օվկիանիայի «առաջատար մտավորականներից և ակտիվիստներից մեկը»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grace Mera Molisa, Women’s appointments file: A directory of experienced and qualified ni-Vanuatu women, 1998, 982-329-003-2
- ↑ Grace Mera Molisa, Pasifik paradaes, 1995, 982-329-001-6
- ↑ Grace Mera Molisa, «Colonised People», in Robert Borofsky (ed.), Remembrance of Pacific Pasts: An Invitation to Remake History, University of Hawai’i Press, 2000, 0-8248-2301-X
- ↑ «University of Auckland». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Voice of Vanuatu’s women» Արխիվացված 2012-01-17 Wayback Machine, The Australian, 1 February 2002
- ↑ SLATTER, Claire, «Treading Water in Rapids? Non-Governmental Organisations and Resistance to Neo-Liberalism in Pacific Island States», in FIRTH, Stewart (ed.), Globalisation and Governance in the Pacific Islands, Australian National University, 2006, 1-920942-97-1
|