Գրեյս Մերա Մոլիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Մերա Մոլիսա
Ծնվել էփետրվարի 17, 1946(1946-02-17)
ԾննդավայրAoba Island, Penama, Վանուատու
Մահացել էհունվարի 4, 2002(2002-01-04) (55 տարեկան)
Մահվան վայրՊորտ Վիլա, Վանուատու
Քաղաքացիություն Վանուատու[1]
ԿրթությունUniversity of the South Pacific?
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և քաղաքական գործիչ
ԱմուսինSela Molisa?
ԿուսակցությունVanua'aku Pati?
ԵրեխաներViran Molisa Trief?

Գրեյս Մերա Մոլիսա (անգլ.՝ Grace Mera Molisa, փետրվարի 17, 1946(1946-02-17), Aoba Island, Penama, Վանուատու - հունվարի 4, 2002(2002-01-04), Պորտ Վիլա, Վանուատու), բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ Վանուատուից, որը պայքարում էր կանանց հավասարության և շրջակա միջավայրի պաշտպանության համար։

Նա առաջին կինն էր իր երկրում, որն ստացել էր բարձրագույն կրթություն` արվեստի բակալավրի աստիճան Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանում 1977 թվականին։

Անգլիկուհի էր, խոսում էր հինգ լեզուներով։

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին՝ Վանուատուի անկախության նախօրեին, որպես Վանուատուի սոցիալիստական կուսակցության անդամ, Մոլիսան դարձել է սոցիալական հարցերի նախարարության երկրորդ քարտուղար։

Նա ստեղծել է Վանուատուի ազգային արվեստի փառատոնը և ստեղծել կոմիտե` ընտրելու ազգային դրոշ, հիմն, զինանշան և կարգախոս։ Նա Ազգային սահմանադրական հանձնաժողովի միայն երկու կանանցից մեկն էր և 1979 թվականին Վանուատուի սահմանադրությունը ստորագրողների թվում էր՝ ամուսնու և քաղաքական գործիչ Սելա Մոլիսայի հետ միասին։ Սելինա Տուսիտալա Մարշն իր էսսեում պնդում է, որ հենց Գրեյս Մերա Մոլիսան է գրել Վանուատուի սահմանադրության նախաբանը։

Նա Վանուատուի հիմնադիր հոր` վարչապետ Վալտեր Լինիի մամուլի քարտուղարն էր 1987-1991 թվականներին։

1990-ական թվականներին նա նշանակվել է Խաղաղ օվկիանոսի հարավային համալսարանի խորհրդի անդամ և դարձել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության անդամ։ Նա լքեցժլ է իր կուսակցությունը, երբ 1998 թվականին ընդհանուր ընտրություններում այն չի առաջադրել որևէ կնոջ թեկնածություն և համակարգել է վեց կին քաղաքական գործիչների թեկնածությունը «Վանուատուի կանայք քաղաքականության մեջ» խմբից, որը հիմնադրել էր 1997 թվականին։ Այդ նույն ժամանակ նա գրքույկ է թողարկել, որում ընդգրկված էին Վանուատուի 530 կանայք, որոնք որակավորված էին աշխատել քաղաքացիական ծառայության մեջ` կառավարությանը կանանց ևս պաշտոններ նշանակելու հարցում խթանելու համար[2]։

Գրական ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլիսը հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Սև քար» (Black Stone, անունը նրա պոեզիայի հիմնական փոխաբերությունն է. այն է` հենց Վանուատու կղզիների երկիրը` սառած հրաբխային լավան, որը վերածվել է բազալտի և օպսիդիանի)։ 1987 թվականին նրա հրատարակվել է նրա «Գաղութացված մարդիկ. բանաստեղծություններ» (Colonised People: Poems) գիրքը, «որը սոցիալական դաժան մեկնաբանություն էր հայրիշխանական, հետգաղութային Վանուատուի կյանքի մասին»։ 1995 թվականին նրա գիրքը լույս է տեսել բիսլամի լեզվով` Pasifik paradaes[3]:

Նա 2000 թվականին լույս ընծայված Ռոբերտ Բոֆորսկու կողմից խմբագրված «Խաղաղ օվկիանոսի անցյալների հիշատակը. պատմության վերածման հրավեր» աշխատության համար հետգաղութային քաղաքականության վերաբերող մի գլուխ է պատրաստել[4]։ Դրա աշխատության պատրաստմանը մասնակցում էին նաև Ալբերտ Վենդտը, Վիլսոն Հերենիկոն, Մարշալ Սահլինսը, Ջեյմս Բելիչը, Գյան Պրակաշը, Էդվարդ Սայիդը և Էպելի Հաոոֆան։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Սելինա Տուսիտալա Մարշը Օքլենդի համալսարանից բնութագրել է նրան որպես «Խաղաղօվկիանոսյան պոեզիայի նախամայրերից» մեկը, Կոնաի հելու Թամանի հետ միասին Տոնգայից և Հաունանի-Քեյ Տրասկի` Հավայան կղզիներից[5]։

The Australian հրատարակությունը նրան անվանել է «մելանեզիական մշակույթի ավանգարդ և Վանուատուի ձայն, հատկապես` կանանց ձայն»[6]։ Նրան նաև համարել են Օվկիանիայի «առաջատար մտավորականներից և ակտիվիստներից մեկը»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.jstor.org/stable/23409755
  2. Grace Mera Molisa, Women’s appointments file: A directory of experienced and qualified ni-Vanuatu women, 1998, 982-329-003-2
  3. Grace Mera Molisa, Pasifik paradaes, 1995, 982-329-001-6
  4. Grace Mera Molisa, «Colonised People», in Robert Borofsky (ed.), Remembrance of Pacific Pasts: An Invitation to Remake History, University of Hawai’i Press, 2000, 0-8248-2301-X
  5. «University of Auckland». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Voice of Vanuatu’s women» Արխիվացված 2012-01-17 Wayback Machine, The Australian, 1 February 2002
  7. SLATTER, Claire, «Treading Water in Rapids? Non-Governmental Organisations and Resistance to Neo-Liberalism in Pacific Island States», in FIRTH, Stewart (ed.), Globalisation and Governance in the Pacific Islands, Australian National University, 2006, 1-920942-97-1