Գվոզդանսկո ամրոցը հավանաբար կառուցվել է 15-րդ դարի երկրորդ կեսին, խորվաթ ազնվական Զրինսկի ընտանիքի հանքերի շահագործման իրավունքի շնորհիվ։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1488 թվականին։ Նիկոլա 3-րդ Զրինսկին և նրա որդին` Նիկոլա Սուբից Զրինսկին, հաճախ էին գալիս Գվոզդանսկո` զննելու հանքերն ու աղբյուրները[1]։
Թուրքերը փորձել են նվաճել Գվոզդանկսո ամրոցը մի քանի անգամ։ Երեք մեծ հարձակումները տեղի են ունեցել 1561 թվականին Մալքոչ-բեյի, 1574 թվականին Ֆերհադ-բեյի և 1576 թվականին՝ Քափիջի-փաշայի կողմից[2]։
Ֆեհրադ փաշա Սոկոլովիչի կողմից 1577 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 1578 թվականի հունվարի 13-ը տևած 10.000 զինվորներով վերջնական հարվածը լավ մշակված է եղել[2]։
Գվոզդանսկոյի հարձակումն ավարտվել է Օսմանյան զորքերի հաղթանակով, 1578 թվականի հունվարի 13-ին։ Գվոզանսկոյում օսմանյան տիրապետությունը տևել է մինչև 1718 թվականը։
↑ 2,02,1«Zrinske utvrde u hrvatskom Pounju» [Fortresses built by Zrinski family in Croatian pounje region] (PDF). Građevinar (Croatian). Zagreb: Croatian Society of Civil Engineers. 55: 304–307. 2003. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)