Գուստավ Շեֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Շեֆեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԳուստավ Վոլֆգանգ Կլաուս Շեֆեր
Ծնվել էՍեպտեբերի 8, 1988
Մագդեբուրգ, Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն
ԵրկիրԳերմանիա
Ժանրերռոք
Մասնագիտությունթմբկահար
ԳործիքներՀարվածային գործիքներ
Լեյբլ

Island (Universal)

Cherrytree/Interscope
ԱնդամակցությունՏոկիո Հոթել
ԿապվածTokio hotel
 Gustav Schäfer Վիքիպահեստում

Գուստավ Կլաուս Վոլֆգանգ Շեֆեր (գերմ.՝ Gustav Klaus Wolfgang Schäfer, 8 սեպտեմբերի 1988, Մագդեբուրգ) — թմբկահար, Տոկիո Հոթել խմբի անդամ։

Ծնվել և մեծացել է Մագդեբուրգ քաղաքում։ 5 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ[1]։

«Առաջ հայրս Ֆիլ Քոլինզի, Էրիք Կլեպտոնի և այլոց ձայնագրություններն ուներ։ Ես նստում էի սեղանի տակ և հարվածում էի նրանց տակտին համաձայն, մինչ հայրս նրանց երգերն էր լսում»

Գեորգ Լիստինգի հետ միասին նա հանդիպեց Կաուլից երկվորյակներին։ Հետագայում նրանք միասին ստեղծեցին Tokio Hotel փոփ-ռոք խումբը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուստավ Շեֆերն ունի ավագ քույր՝ Ֆրանցիսկան, ով իրենից մեծ է 8 տարով ։
  • Երաժշտի հիմնական հոբբիներն են երաժշտությունը և խորովածը/խոհարարությունը[2]։
  • Սիրված խմբերը՝ Metallica, Slipknot:
  • 2009 թվականի հուլիսի 15-ին Գուստավին ծեծի են ենթարկել գերմանական գիշերային ակումբում, որի արդյունքում վերքերին 36 կար դրվել[3]։
  • Նա 6 դաջվածք ունի՝ թևեր մեջքին, աստղային անձրև աջ ձեռքին, խարիսխ աջ ձեռքին, իր դստեր ծննդյան տարեթիվով վարդ աջ ձեռքին, երգի տեկստ և գանգեր աջ ոտքին։
  • 2016 թվականին, մայիսի 24-ին Գուստավը հայր է դարձել։ Նա աղջիկ ունեցավ։ Երաժիշտը չի հրապարակում երեխայի անունն և որևէ պատկեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Интервью Tokio Hotel». popculturemadness.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  2. Gustav Արխիվացված 2009-10-22 Wayback Machine, tokiohotel-fanclub.de Կաղապար:Проверено
  3. Tokio Hotel Drummer Injured In Bar Fight In Germany — News Story | Music, Celebrity, Artist News | MTV News

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]