Գուլբոտին նվիրված խաչքար (Մշկավանք)
Արտաքին տեսք
Խաչատուր կազմողի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է գավթի մեջ հյուսիսային պատի տակ։ |
Ներկա տեղադրություն | Մշկավանք |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Գուլբոտին։ |
Խաչագործ | Խաչատուր կազմող։ |
Պատվիրող | Պատվիրատուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1652 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Ավետման տեսարանի քանդակ։ |
Նյութ | սպիտակ տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գավիթ |
Mshkavank (khatchkars) Վիքիպահեստում |
Գուլբոտին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Մշկավանքի վանական համալիրում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.41/23.1.4)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը կանգնեցված է գավթի մեջ հյուսիսային պատի տակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի վրա մանրանկարային շքեղությամբ ավետման տեսարանն է։ Վախվորած Աստվածածինն ու Գաբրիել հրեշտակապետը շքեղ տարազով են, Հիսուն ընկղմված է գահավորակի մեջ։ Նույն մոտիվներով վարպետի խաչքարերից մեկը Վանաձորում է, մեկը՝ Նոր Վարագավանքում, մեկն էլ՝ Դովեղում։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը ունի 6 տող վիմական արձանագրություն[2]։
- ԱԲ ԽԱՉՍ ԲԱՐ[ԵԽԱՒՍ] ԳՈՒԼԲՈՏԻՆ, ԻՒՐԻՒ
- ՀՐԸՇՏԱԿ ԳԱԲ[ՐԻ]ԷԼ ԱՒԵՏԻ-
- ՔՆ ՄԱ[Ր]ԻԱՄՈ[Ւ]Ի
- ԹՎ[ԻՆ] ՌՃՍ
- ՅՍ ՔՍ։
- ԿԱԶ[ՄՈ]Ղ ԽԱՉԱՏՈՒՐ։