Գուան Դաոշեն
Գուան Դաոշեն չինարեն՝ 管道昇 | |
---|---|
Ծնվել է | 1262[1][2][3][…] |
Ծննդավայր | Huzhou, Չժեցզյան, Չինաստան |
Մահացել է | 1319[2][3][4] |
Մահվան վայր | Պեկին |
Գերեզման | Zhao Mengfu tomb |
Քաղաքացիություն | Յուան |
Ազգություն | հան |
Մայրենի լեզու | չինարեն |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի, գրող և գեղագիր |
Ամուսին | Չժաո Մենֆու[5] |
Ծնողներ | հայր՝ Guan Shen?[5] |
Երեխաներ | Zhao Yong? |
Guan Daosheng Վիքիպահեստում |
Գուան Դաոշեն (չին. 管道昇, փին.Guǎn Dàoshēng, 1262[1][2][3][…], Huzhou, Չժեցզյան, Չինաստան - 1319[2][3][4], Պեկին), բանաստեղծուհի, նկարիչ և գեղագիր Չինաստանում՝ Յուան դինաստիայի օրոք։
Չինաստանում լայնորեն ճանաչված է որպես առաջին կին նկարիչ։ Նրա հայրը համոզված էր, որ նա բացառիկ երեխա էր, երբ ծնվեց, ուստի Գուան Դաոշեն անունը թարգմանվում էր որպես «Ծագող արև»[6]։
Գուան Դաոշենը դարձել է իր ժամանակի և հետագա դարաշրջանի կիրթ չինացի կանանց կուռքը։ Նա հայտնի նկարիչ և գեղագիր Չժաո Մենֆուի կինն էր, բայց միևնույն ժամանակ նա նույնպես նշանավոր նկարիչ և գեղագիր էր։ Իր պոեզիայում օգտագործելով տղամարդկանց բնորոշ ոճային նկարներ, ուշադրություն էր դարձնում իր ոճի և անհատականության պահպանմանը։ Նա իր բանաստեղծություները գրում էր թղթե փաթեթների վրա և նկարում էր այդ թղթերի վրա պատկերներ, այդ կերպ դրանց ծանոթացնում էր լայն լսարանին։ Նրա բանաստեղծություններին բնորոշ է ամուսնու և երեխաների հանդեպ հոգատարությունը, ինչպես նաև հեգնանքն ու ծաղրը։ Նրա բանաստեղծությունների թվում կա մեկը, ով դժգոհություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ ամուսինը հարճ է վերցրել, և բանաստեղծական մի շարք, որում նա համոզում է նրան կյանքը դրսում։
Գուան Դաոշենի ամուսնու և որդու` Չժաո Յունի ստեղծագործությունների թղթապանակը հավաքվել էր մոնղոլ կայսր Այուրբարիբադի մեկ ընդհանուր հավաքածուի մեջ։ Մոնղոլ կայսրը հմայվում էր նրանով, որ մեկ ընտանիքում հավաքված են այդքան տաղանդավոր նկարիչներ և գեղագիրներ։ 1319 թվականին, 58 տարեկան հասակում երկարատև և ծանր հիվանդությունից վախճանվել է Գուան Դաոշենը։ Կնոջ մահից հետո ամուսինն ապրեց երեք տարի:
Նրանք հուղարկավորվել են միևնույն գերեզմանատանը, Դեցինի` Չժեցյան ժամանակակից գավառի Դունհենշան լեռան մոտակայքի թաղամասում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
- ↑ 5,0 5,1 5,2 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/guan-daosheng-1262-1319
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուան Դաոշեն» հոդվածին։ |
|