Գորշ ածուխ
Արտաքին տեսք
Գորշ ածուխ (սև լիգնիտ[1]), ածուխի տեսակ է, ունի գորշ երանգավորում և թույլ փայլ։ Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը։ Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի։
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում։ Հայաստանում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Добыча полезных ископаемых - Виды угля» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Գորշ ածուխի մասին Հայկական հանրագիտարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 180)։ |