Jump to content

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1884
ՏնօրենԼուսինե Մանուչարյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
Հասցեքաղաք Գորիս

Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոց, տարրական, միջնակարգ և ավագ դպրոց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Դպրոցի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվական Գորիս քաղաքի մի շարք մեծատուններ դիմում են Հայոց կաթողիկոսին Գորիսում դպրոց բացելու խնդրանքով[1]։ Եվ 1884 թվականին Գորիսում բացվում է առաջին երկսեռ չորսդասյա դպրոցը` չորս ուսուցիչներով։ Նրանք էին` Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Զաքարիա Մկոյանը, Թիֆլիսի երկրորդ գիմնազիայի 8-րդ դասարանի շրջանավարտ օրիորդ Աշխեն Մելիք-Շահնազարյանը, Ներսիսյան դպրոցի 6-րդ դասարանի շրջանավարտ Սերոբ Տեր-Խաչատրյանը, Բաքվի կարուձևի դպրոցի շրջանավարտ օրիորդ Վարդուհի Ղուկասյանը։ 1918 թվականին դպրոցը կոչվել է պրոգիմնազիա, իսկ հետագայում վերանվանվել է կենտրոնական վարժարան, որի հիմքի վրա ստեղծվել է քաղաքի առաջին յոթամյա դպրոցը։ 1933-34 թվականների ուստարվանից դպրոցը դարձել է միջնակարգ և կոչվել Ասքանազ Մռավյանի անունով։ 1935-36 թվականների ուստարվանից դպրոցը կոչվել է Գորիսի օրինակելի միջնակարգ դպրոց, որը և տվել է իր առաջին 18 շրջանավարտը։ Մեզ հայտնի են միայն 1920 թվականից աշխատած տնօրենների անունները` Ղևոնդ Սևլիկյան, Արամ Մինասյան, Մուշեղ Ադունց, Ռուբեն Պետրոսյան, Սերոբ Բարխուդարյան, Աշոտ Օհանյան, Մուշեղ Քյարունց, Ռուբեն Գիչունց, Գուրգեն Դադալյան, Գրիշա Մանուչարյան, Ռիտա Սևլիկյան, Թելման Աբրահամյան, Կարինե Մովսիսյան, Լուսինե Մանուչարյան։ Այս դպրոցում են սովորել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը։ Դպրոցի առաջին ոսկե մեդալակիրը եղել է Սևադա Բակունցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (պետ. արխիվ, ֆոնդ 48, գործ 988)
  • Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»