Գորիլայի գաղտնիքը
Գորիլայի գաղտնիքը անգլ.՝ The Gorilla Mystery | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն |
Կերպարներ | Միկի Մաուս և Մինի Մաուս |
Շարքի մասն է | Միկի Մաուս[1][2] |
Ռեժիսոր | Բերթ Ջիլեթ[1] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն |
Դիստրիբյուտոր | Columbia Pictures |
Տևողություն | 7 րոպե |
Շարք | Միկի Մաուս[1][2] |
Թվական | 1930 |
Գորիլայի գաղտնիքը (անգլ.՝ The Gorilla Mystery), Միկի Մաուսի մասնակցությամբ 22-րդ մուլտֆիլմը[3]։ Սև-սպիտակ կատակերգական ֆիլմ։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 1930 թվականի սեպտեմբերի 3-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կես գիշերին Միկին թարմ օրաթերթ կարդալիս հանդիպում է կենդանաբանական այգուց փախած գորիլլայի մասին հոդվածի։ Անհանգստացած Միկին զանգում է Մինիին, որպեսզի իմանա, թե ինչպես են նրա գործերը և նախազգուշացնի կատաղի գորիլլայի մասին։ Սակայն Մինին հայտնում է նրան, որ ինքը լավ է, և ձևացնում է, թե իբր չի վախենում ու դաշնամուրով ուրախ մեղեդի է նվագում։ Երաժշտության ձայները գորիլլային գրավում են դեպի Մինիի տուն։ Վերջինս սկսում է գոռալ, և Միկին շտապում է օգնության հասնել իր սիրելիին։
Միկին վազում ամբողջ տնով մեկ՝ փնտրելով Մինիին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրան։ Սենյակներից մեկում Միկիին հաջողվում է գտնել կապկպված Մինիին և չար գորիլլային։ Նրանց հաջողվում է հիմարեցնել կենդանուն և ամուր կապել՝ կենդանաբանական այգի վերադարձնելու համար։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուոլթ Դիսնեյ՝ Միկի Մաուս[4]
- Մարսելիտ Գարներ՝ Մինի Մաուս
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկի Մաուսն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Of mice and magic — 1980. — P. 345.
- ↑ 2,0 2,1 Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 361. — ISBN 0-7868-6391-9
- ↑ The Gorilla Mystery(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Միկի Մաուսի պաշտոնական կայքը (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|