Գորիլայի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիլայի գաղտնիքը
անգլ.՝ The Gorilla Mystery
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ԿերպարներՄիկի Մաուս և Մինի Մաուս
Շարքի մասն էՄիկի Մաուս[1][2]
ՌեժիսորԲերթ Ջիլեթ[1]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԴիստրիբյուտորColumbia Pictures
Տևողություն7 րոպե
ՇարքՄիկի Մաուս[1][2]
Թվական1930

Գորիլայի գաղտնիքը (անգլ.՝ The Gorilla Mystery), Միկի Մաուսի մասնակցությամբ 22-րդ մուլտֆիլմը[3]։ Սև-սպիտակ կատակերգական ֆիլմ։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 1930 թվականի սեպտեմբերի 3-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես գիշերին Միկին թարմ օրաթերթ կարդալիս հանդիպում է կենդանաբանական այգուց փախած գորիլլայի մասին հոդվածի։ Անհանգստացած Միկին զանգում է Մինիին, որպեսզի իմանա, թե ինչպես են նրա գործերը և նախազգուշացնի կատաղի գորիլլայի մասին։ Սակայն Մինին հայտնում է նրան, որ ինքը լավ է, և ձևացնում է, թե իբր չի վախենում ու դաշնամուրով ուրախ մեղեդի է նվագում։ Երաժշտության ձայները գորիլլային գրավում են դեպի Մինիի տուն։ Վերջինս սկսում է գոռալ, և Միկին շտապում է օգնության հասնել իր սիրելիին։

Միկին վազում ամբողջ տնով մեկ՝ փնտրելով Մինիին, սակայն ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրան։ Սենյակներից մեկում Միկիին հաջողվում է գտնել կապկպված Մինիին և չար գորիլլային։ Նրանց հաջողվում է հիմարեցնել կենդանուն և ամուր կապել՝ կենդանաբանական այգի վերադարձնելու համար։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]