Գորբաչովայի փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորբաչովայի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն500 մետր
Փոստային ինդեքս298510

Գորբաչովայի փողոց (ռուս.՝ Улица Горбачëвой), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի բժիշկ Մարիա Յակովլևնա Գորբաչովայի (1897-1941) պատվին։ Սկիզբ է առնում Պարտիզանսկայա փողոցից և ավարտվում Սիմֆերոպոլի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 500 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Գորբաչովայի փողոցը սկիզբ է առնում Պարտիզանսկայա փողոցից, հատում է Պիոներսկայա, Տավրիչեսկայա, երկու անգամ` Պուցատովի փողոցները և ավարտվում Սիմֆերոպոլի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 26 շինություն։ Երկարությունը 500 մետր է։

Գորբաչովայի փողոցի փոստային դասիչն է՝ 298510։

Փողոցն անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի բժիշկ Մարիա Յակովլևնա Գորբաչովայի (1897-1941) պատվին։ Գորբաչովան ծնվել է Բելառուսի Գոմելի մարզի Ռոգաչով քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմից առաջ ապրել է Ալուշտայում։ 1941 թվականին, երբ գերմանական զորքերը մոտեցել են քաղաքին, բժիշկ Գորբաչովան մտել է Ալուշտայի պարտիզանական ջոկատ։ Ղրիմի անտառներում, լեռներում նա օգնել է վիրավորներին, փրկել զինակիցներին, հայթայթել դեղամիջոցներ։ Նույն թվականի դեկտեմբերին նրան մատնել են, գերմանացիները բռնել են նրան և կախել ծառից[2]։ Նրա զոհվելու վայրում բացվել է հուշանշան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Горбачёва Мария Яковлевна - Партизаны Крыма».
  3. «Мы не забудем имена героев!». Վերցված է 2019 Ապրիլ 10-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]