Jump to content

Գովրլևոյի Ադամը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ադամը Մակեդոնիայից» կամ «Գովրլևոյի Ադամը», ոչ մեծ կերամիկական արձան, 15 սմ բարձրությամբ։ Պատկերում է նստած դիրքով տղամարդու կիսանդրի։ Հայտնաբերվել է 2000 թվականին, Գովրլևո գյուղի մոտ պեղումների ժամանակ։ Պեղումներն անց են կացվել Սկոպյեի թանգարանի հնէաբան Միլոշ Բիլբիայի ղեկավարությամբ, ով հայտնաբերել է գտածոն հոկտեմբերին, նեոլիթի ու էնեոլիթի մշակութային շերտերի սահմանում կատարվող պեղումների վերջին օրը։ Արձանիկը պատրաստված է եղել մ. թ. ա. 4-րդ և 3-րդ դարերում։ Հայտնաբերումից հետո այն սկսել են կոչել «դարի բացահայտում» և աշխարհի հնագիտական 10 եզակի հայտնաբերումներից մեկը։ Նախ Մ. Բիբլիան անվանել է այն «Ադամը Գովրլևոյից», սակայն բրենդի ստեղծման նպատակով այն վերանվանվել է «Ադամը Մակեդոնիայից»[1]։ Արձանիկը ստեղծված է արտասովոր բարձր գեղարվեստական մակարդակով, այն իրենից ներկայացնում է այն ժամանակների ռեալիստական արվեստի վառ օրինակ։ Հեղինակը փորձ է արել մարդուն պատկերել ֆիզիկական կամ հոգևոր գործունեության պահին, ինչի շնորհիվ արձանիկը հիշեցնում է Օգյուստ Ռոդենի հայտնի «Մտածողին»։ Տղամարդու կիսանդրին նստած դիրքում է, ընդգծված է նրա անատոմիան. հստակ գծագրված է փորը, երևում է պորտը, որոշակի գծված են մկանները, երևում է ողնաշարը և անգամ` կոտրված առնանդամը։ Տղամարդը պատկերված է շունչ քաշելու պահին, ինչը կարող է մատնանշել նրա` մեդիտացիայի դրության մեջ գտնվելը։ Այդ ժամանակաշրջանում Մակեդոնիայում տարածված էր Մեծ մոր պաշտամունքը, այդ պատճառով էլ նմանատիպ տղամարդկային արձանը արտասովոր է այդ ժամանակաշրջանի համար[2]։ Արձանիկն առաջին անգամ ներկայացվել է լայն հանրությանը 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, «Бела ноќ» փառատոնի շրջանակներում։ Այսօր «Ադամը Մակեդոնիայից» արձանը գտնվում է Սկոպյե քաղաքի թանգարանի ցուցադրությունում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. М. Билбија, Адам од Македонија, Бизнис Каталог — 2006, Агенција за маркетинг и издавачка дејност — Марили, 2006, 20-23
  2. 2,0 2,1 Adam of Macedonia // haemus.org.mk

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]