Գոնսալո Բուենո
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3] | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գոնսալո Դիեգո Բուենո Բինգոլա (իսպ.՝ Gonzalo Diego Bueno Bingola,հունվարի 16, 1993[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3]), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուենոն «Նասոնալ» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2011 թվականի հունիսի 4-ին «Ռամպլա Խունիորս» ակումբի դեմ մրցախաղում Գոնսալոն նորամուտ է ունեցել Ուրուգվայի առաջնությունում[4]։ Սեպտեմբերի 18-ին «Սերո Լարգո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։ 2012 թվականի հոկտեմբերի 28-ին «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ Գոնսալոն երկու անգամ գրավել է դարպասը։ «Նասոնալ» ակումբի կազմում Բուենոն դարձել է Ուրուգվայի կրկնակի չեմպիոն։
2013 թվականի հունվարին տեղեկություն է հայտնվել իտալական «Ինտերա», «Սամպդորի», «Կատանի» ակումբների և մոսկովյան «ԲԿՄԱ-ի» հետաքրքրվածության մասին՝ որպես հարձակվող[6]։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է «Կուբան» ակումբ։ 2015 թվականի սկզբին Գոնսալոն վարձույթի իրավունքով տեղափոխվել է «Նասոնալ» ակումբ։
2015 թվականի ամռանը Բուենոն վարձույթի իրավունքով տեղափոխվել է Պորտուգալիայի «Ունիան Մադեյրա» ակումբ[7]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ «Կուբան»–ը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[8]։ Սեպտեմբերի 27-ին «Էշտորիլ Փրայա» ակումբի դեմ մրցախաղում Գոնսալոն նորամուտ է ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։
2016 թվականի սկզբին Բուենոն տեղափոխվել է Արգենտինայի «Էստուդիանտես» ակումբ։ Փետրվարի 8-ին «Լանուսա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[10]։ Նույն թվականի ամռանը Գոնսալոն խաղալով ընդամենը երեք խաղ՝ տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբ։ Օգոստոսի 31-ին «Բոստոն Ռիվեր» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[11]։ Սեպտեմբերի 18-ին «Ռիվեր Փլեյթ» մայրաքաղաքային ակումբի դեմ խաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի կազմում[12]։ 2017 թվականի ամռանը Գոնսալոն տեղափոխվել է «Նասոնալ» ակումբ։
2018 թվականի ամռանը Բուենոն տեղափոխվել է «Կոլոն» ակումբ։ Օգոստոսի 25-ին «Ատլետիկո Տուկուման» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[13]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012-ի դեկտեմբերի վերջին Բուենոն ընդգրկվել էր Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Պերուի հավաքականի դեմ խմբային խաղում Գոնսալոն նորամուտը նշել է երիտասարդական ազգային հավաքականում[14]։ Խաղի վերջում հաշիվը դարձել է 3։2՝ հօգուտ Ուրուգվայի հավաքականի[15]։ Մրցախաղին նա խաղացել է նաև Էկվադորի[16], Կոլումբիայի[17], Չիլիի[18], և Պարագվայի[19] թիմերի դեմ մրցախաղերում։ Չիլիացիների դեմ խաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը երիտասարդական թիմի կազմում։
Նույն տարվա կեսերին Գոնսալոն օգնել է երիտասարդական թիմին նվաճել Թուրքայում Աշխարհի երիտասարդական առաջության արծաթե մեդալը։ Մրցախաղում նա խաղացել է Խորվատիայի[20], Նոր Զելանդիայի[21], Ուզբեկստանի[22], Նիգերիայի[23] և Իրաքի[24] թիմերի դեմ մրցախաղում։ Մրցախաղում իրաքցիների դեմ մրցախաղում Բուենոն խփել է իր առաջին գոլը։
Ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Ուրուգվայի ֆուտբոլի առաջնություն (2)՝ 2010/12
Միջազգային
- Վիցե չեմպիոնը աշխարհի երիտասարդների միջև՝ 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 3,2 FBref.com(բազմ․)
- ↑ «Насьональ VS. Рампла Хуниорс 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 4.
- ↑ «Насьональ VS. Серро-Ларго 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Гонсало Буэно — три варианта в Италии, но фаворит — клуб из России». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ ««Униан Мадейра» арендовал Буэно у «Кубани»» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Буэно покидает «Кубань»» (ռուսերեն). fckuban.ru. 2015 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Эшторил-Прая VS. Униан Мадейра 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Эстудиантес VS. Ланус 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 8.
- ↑ «Бостон Ривер VS. Дефенсор Спортинг 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Ривер Плейт Монтевидео VS. Дефенсор Спортинг 0:5» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Атлетико Тукуман VS. Колон 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 25.
- ↑ Уругвай (до 20 лет) VS. Перу (до лет) 3:3
- ↑ «Футбольный голкипер стал автором «безумного двойного сэйва». ВИДЕО». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Уругвай (до 20 лет) VS. Эквадор (до 20 лет) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 3.
- ↑ «Колумбия (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 24.
- ↑ «Чили (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
- ↑ «Парагвай (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 31.
- ↑ «Уругвай (до 20 лет) VS. Хорватия (до 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 23.
- ↑ «Новая Зеландия (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 26.
- ↑ «Узбекистан (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 29.
- ↑ «Нигерия (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 2.
- ↑ «Ирак (до 20 лет) VS. Уругвай (до 20 лет) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալմերիայի ֆուտբոլիստներ
- Դեֆենսոր Սպորտինգի ֆուտբոլիստներ
- Կոլոնի ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ