Գնունի Կոստիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կոստիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գնունի Կոստիկյան | |
---|---|
Ծնվել է | 1912 Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1989 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գնունի Կյուրեղի Կոստիկյան (1912, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղտնտեսական գիտությունների դոկտոր (1972)[1], պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնունի Կոստիկյանը ծնվել է 1912 թվականին Ախալքալաքում։ 1936 թվակնաին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին եղել է գյուղտնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի վարիչ։
Գնունի Կոստիկյանի աշխատանքները վերաբերում են գյուղտնտեսական կենդանիների կերակրման և արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցերին։ Նա համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման դասընթացի պրակտիկում» (1965) ուսումնական ձեռնարկի (1965)։
Գնունի Կոստիկյանը մահացել է 1989 թվականին Երևանում, հուղարկավորվել է Թոխմախի գերեզմանատանը[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |