Գնունի Կոստիկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կոստիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գնունի Կոստիկյան | |
|---|---|
| Ծնվել է | 1912 Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | 1989 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Մասնագիտություն | անասնաբույծ |
| Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գնունի Կյուրեղի Կոստիկյան (1912, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղտնտեսական գիտությունների դոկտոր (1972)[1], պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնունի Կոստիկյանը ծնվել է 1912 թվականին Ախալքալաքում։ 1936 թվակնաին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին եղել է գյուղտնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի վարիչ։
Գնունի Կոստիկյանի աշխատանքները վերաբերում են գյուղտնտեսական կենդանիների կերակրման և արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցերին։ Նա համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման դասընթացի պրակտիկում» (1965) ուսումնական ձեռնարկի (1965)։
Գնունի Կոստիկյանը մահացել է 1989 թվականին Երևանում, հուղարկավորվել է Թոխմախի գերեզմանատանը[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |