Գնդակ աթոռ
Գնդակ աթոռ | |
Դիզայներ։ Էէրո Աարնիո | |
Տարեթիվ։ 1963 | |
Երկիր։ Ֆինլանդիա | |
Ոճ։ Մոդերիստական | |
Չափեր։ (41 1/4"Wx38 1/5"Dx47 1/4"Hx 18"SH) |
Գնդակ աթոռ, (անգլ.՝ Ball Chair) աթոռի տեսակ, նախագծած ֆին կահույքի դիզայներ Էէրո Աարնիոյի կողմից, 1963 թվականին[1][2]։ Գնդակ աթոռը հայտնի է նաև գլոբուս աթոռ անվամբ, համարվում է արդյունաբերության դասական դիզայնի ոճ։ Նորագույն տարբերակներն ունեն ավելացրած չափսեր և ներառյալ առանձնահատկություններ, այդ թվում երաժշտության և MP3-նվագարկչի հնարավորությամբ։
Աթոռի գաղափարը
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Էէրո Աարնիոն իր ընտանիքի հետ տեղափոխվեց իր առաջին բնակարանը։ Նրանք նոր բնակարանում չունեին պատշաճ աթոռ։ Այսպիսով, նա որոշեց ստեղծել մի նոր աթոռ։ Մի քանի գծագրումներից հետո նա նկատեց, որ աթոռի ձևը դարձավ այնքան պարզ, որ այն պարզապես նման էր մի գնդակի։
Գնդակ աթոռը նախագծված է 1963 թվականին և 1966 թվականին ներկայացվել է Քյոլնի կահույքի ցուցահանդեսում և դարձել է Աարնիոի միջազգային ձեռքբերումը։ Նա հիացած էր նաև նոր նյութերից և աթոռի կլոր ձևից, նրա ամենասիրելի նյութերից մեկը ապակեթելն է, որն աթոռին տվեց ազատ առաձգական ձև։ Աթոռը ֆիննական դիզայնի ամենահայտնի և սիրված ու դասական աթոռներից մեկն է։ Գնդակ աթոռը կարելի է գտնել աշխարհի տարբեր թանգարանների հավաքածուներում։ Այն նկարահանվել է մի քանի ֆիլմերում, երաժշտական տեսահոլովակներում և ամսագրերում։ Գնդակ աթոռի կլոր արտաքինը պարզ է, ունի հաճախ հիշատակվող «սենյակը սենյակում» անվանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ball Chair on the official Aarnio website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Habegger, Jerryll (2005). Sourcebook of Modern Furniture (Third Edition). New York, New York: W.W. Norton & Company. ISBN 0-393-73170-7.