Էէրո Աարնիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էէրո Աարնիո
ֆին.՝ Eero Aarnio
Eero Aarnio2.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1932(1932-07-21) (87 տարեկան)
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ԵրկերԳնդակ աթոռ և Փուչիկ աթոռ
Մասնագիտությունդիզայներ և ճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Ֆինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ և Kaj Franck Design Prize?
Կայքeeroaarnio.com
Eero Aarnio Վիքիպահեստում

Էէրո Աարնիո (ֆին.՝ Eero Aarnio, հուլիսի 21, 1932(1932-07-21), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն հայտնի ինտերիեր-դիզայներ, ով 1960-ական թվականներին հայտնի է դարձել իր նորարական կահույքի նախագծմամբ, ինչպիսիք են պլաստմասե և ապակեպատ աթոռները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էէրո Աարնիոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 21-ին Հելսինկի քաղաքում։ Աարնիոն սովորել է Հելսինկիի Աալտոյի համալսարանում և սկսել իր սեփական աշխատանքը 1962 թվականին։ Հաջորդ տարի նա ներկայացրել է իր գնդակ աթոռը, որն իրենից ենթադրում էր խոռոչ ունեցող գնդակ, որի մի կողմը բաց է և հնարավորություն է տալիս մարդուն նստել։ Նմանատիպ է նաև փուչիկ աթոռը՝ պարզ և վերևից կախված։ Նորարական դիզայներական մյուս աշխատանքներից ընդգրկում էին անկողին աթոռը[2] և լոլիկ աթոռը (նստատեղը ձևավորվել է երեք աջակցող ոլորտների միջև)։ Նրա պտուտակ աթոռը, ինչպես ենթադրվում է անվանումից, հարթ գլխիկով պտուտակի տեսք ունի, որը մխրճված է հողի մեջ։ 1968 թվականին նա արժանացել է Արդյունաբերական դիզայնի ամերիկյան մրցանակին։ Աարնիոյի նմուշները 1960-ականների ժողովրդական մշակույթի կարևոր բաղադրիչներ են և հաճախ դրանք կարելի է տեսնել տվյալ ժամանակաշրջանի գիտահետազոտական ֆիլմերում[3]: Քանի որ նրա նմուշներում օգտագործված են երկրաչափական ձևեր, դրանք իդեալականորես կիրառվում էին նման արտադրությունների համար։ Էէրո Աարնիոն շարունակում է ստեղծել նոր նմուշներ, ներառյալ խաղալիքներ և երեխաների համար կահույք: Էէրո Աարնիոն բացել է իր պաշտոնական խանութը։ Դիզայնի նրա առաջին ցուցադրությունը բացվել է Հելսինկիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eero Aarnio»։ Scandinaviandesign.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2010-05-12 
  2. «A10905 Armchair, 'Pastilli', moulded fibreglass reinforced polyester, designed by Eero Aarnio, made by Asko Finnternational, Finland, 1968 - Powerhouse Museum Collection»։ Powerhousemuseum.com։ 2009-01-22։ Վերցված է 2010-05-12 
  3. «13 Iconic Chairs You Should Know»։ www.nonagon.style։ Վերցված է 2018-01-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]