Էերո Աարնիո
| Էերո Աարնիո ֆիններեն՝ Eero Aarnio | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 21, 1932[1][2] (94 տարեկան) |
| Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Աալտոյի համալսարանի արվեստի, դիզայնի և ճարտարապետության բարձրագույն դպրոց[3] |
| Երկեր | Գնդակ աթոռ, Փուչիկ աթոռ և Pastille chair? |
| Մասնագիտություն | դիզայներ, ճարտարապետ և կահույքի դիզայներ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Էերո Աարնիո (ֆիններեն՝ Eero Aarnio, հուլիսի 21, 1932[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն հայտնի ինտերիեր-դիզայներ, ով 1960-ական թվականներին հայտնի է դարձել իր նորարական կահույքի նախագծմամբ, ինչպիսիք են պլաստմասե և ապակեպատ աթոռները[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էերո Աարնիոն ծնվել է 1932 թվականի հուլիսի 21-ին Հելսինկի քաղաքում։ Աարնիոն սովորել է Հելսինկիի Աալտոյի համալսարանում և սկսել իր սեփական աշխատանքը 1962 թվականին։ Հաջորդ տարի նա ներկայացրել է իր գնդակ աթոռը, որն իրենից ենթադրում էր խոռոչ ունեցող գնդակ, որի մի կողմը բաց է և հնարավորություն է տալիս մարդուն նստել։ Նմանատիպ է նաև փուչիկ աթոռը՝ պարզ և վերևից կախված։ Նորարական դիզայներական մյուս աշխատանքներից ընդգրկում էին անկողին աթոռը[5] և լոլիկ աթոռը (նստատեղը ձևավորվել է երեք աջակցող ոլորտների միջև)։ Նրա պտուտակ աթոռը, ինչպես ենթադրվում է անվանումից, հարթ գլխիկով պտուտակի տեսք ունի, որը մխրճված է հողի մեջ։ 1968 թվականին նա արժանացել է Արդյունաբերական դիզայնի ամերիկյան մրցանակին։ Աարնիոյի նմուշները 1960-ականների ժողովրդական մշակույթի կարևոր բաղադրիչներ են և հաճախ դրանք կարելի է տեսնել տվյալ ժամանակաշրջանի գիտահետազոտական ֆիլմերում[6]։ Քանի որ նրա նմուշներում օգտագործված են երկրաչափական ձևեր, դրանք իդեալականորես կիրառվում էին նման արտադրությունների համար։ Էերո Աարնիոն շարունակում է ստեղծել նոր նմուշներ, ներառյալ խաղալիքներ և երեխաների համար կահույք։ Էերո Աարնիոն բացել է իր պաշտոնական խանութը։ Դիզայնի նրա առաջին ցուցադրությունը բացվել է Հելսինկիում։
- Փուչիկ աթոռը
- Սեղան սունկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ https://www.mobeldesignmuseum.se/news-design/the-biography-of-eero-aarnio
- ↑ «Eero Aarnio». Scandinaviandesign.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «A10905 Armchair, 'Pastilli', moulded fibreglass reinforced polyester, designed by Eero Aarnio, made by Asko Finnternational, Finland, 1968 - Powerhouse Museum Collection». Powerhousemuseum.com. 2009 թ․ հունվարի 22. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «13 Iconic Chairs You Should Know». www.nonagon.style. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.