Jump to content

Գյուղատնտեսությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգոլեզցի աշխատավոր կանայք

Գյուղատնտեսությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Երկրի բնակչության երկու երրորդը զբաղվում է գյուղատնտեսությամբ[1]։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում մշակվող հիմնական բույսերն են մանիոկան, յամսը, ադամաթուզը, բրինձը և եգիպտացորենը։ Այս ոլորտի զարգացման գլխավոր նախադրյալը երաշտի բացակայությունն է։ Դրական գործոնների հետ մեկտեղ բացասական երևույթ է հանդիսանում տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, որը խոչընդոտում է սննդի արդյունավետ մատակարարումը քաղաքային բնակավայրեր։

Գյուղատնտեսական հողերը կազմում են ընդհանուր հողերի 3,5 %-ը։ Գյուղատնտեսության մեջ կան երկու հիմնական ոլորտներ՝ բնական գյուղատնտեսություն, որի արտադրանքը բավարարում է բնակչության ներքին պահանջները և առևտրային, որի արտադրանքը արտահանվում է արտասահման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գյուղատնտեսության ոլորտը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.