Գյուղատնտեսությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնգոլեզցի աշխատավոր կանայք

Գյուղատնտեսությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ Երկրի բնակչության երկու երրորդը զբաղվում է գյուղատնտեսությամբ[1]։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում մշակվող հիմնական բույսերն են մանիոկան, յամսը, ադամաթուզը, բրինձը և եգիպտացորենը։ Այս ոլորտի զարգացման գլխավոր նախադրյալը երաշտի բացակայությունն է։ Դրական գործոնների հետ մեկտեղ բացասական երևույթ է հանդիսանում տրանսպորտային ենթակառուցվածքների թերզարգացվածությունը, որը խոչընդոտում է սննդի արդյունավետ մատակարարումը քաղաքային բնակավայրեր։

Գյուղատնտեսական հողերը կազմում են ընդհանուր հողերի 3,5 %-ը։ Գյուղատնտեսության մեջ կան երկու հիմնական ոլորտներ՝ բնական գյուղատնտեսություն, որի արտադրանքը բավարարում է բնակչության ներքին պահանջները և առևտրային, որի արտադրանքը արտահանվում է արտասահման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]