Գլիկոլիպիդներ
Գլիկոլիպիդներ - ( հուն․՝ γλυκός (glykos), քաղցր և λίπος (lípos), ճարպ) բարդ լիպիդներ են, որոնք առաջանում են ածխաջրերի և լիպիդների միացումից։ Գլիկոլիպիդների մոլեկուլները կազմված են բևեռային «գլխիկներից» (ածխաջուր) և ոչ բևեռային «պոչիկներից» (ճարպաթթուների մնացորդներ)։ Գլիկոլիպիդները մտնում են բջջաթաղանթի կազմի մեջ։
Գլիկոլիպիդները լայնորեն տարածված են հյուսվածքներում, հատկապես նյարդային հյուսվածքներում, մասնավորապես ՝ ուղեղի հյուսվածքում։ Դրանք գտնվում են հիմնականում պլազմային թաղանթի արտաքին մակերևույթի վրա, որտեղ դրանց մաս կազմող ածխաջրերը այլ ածխաջրերի հետ միասին ձևավորում են գլիկոկալիքսը (հիմնականում կենդանիների մոտ)։
Դասակարգում և գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների հյուսվածքներում գլիկոլիպիդների հիմնական ձևը գլիկոսֆինգոլիպիդներն են : Դրանք պարունակում են ցերամիդ, ինչպես նաև մեկ կամ մի քանի ածխաջրերի մնացորդներ։ Այս խմբի երկու ամենապարզ միացություններն են գալակտոզիլցերամիդը (GalCer) և գլյուկոզիլցերամիդը (ClcCer): Գալակտոզիլցերամիդը հանդիսանում է ուղեղի և այլ նյարդային հյուսվածքների հիմնական գլիկոսֆինգոլիպիդը։ Այն փոքր քանակությամբ հայտնաբերվում է նաև այլ հյուսվածքներում։ Ոչ նյարդային հյուսվածքներում պարզ գլիկոսֆինգոլիպիդները հիմնականում գլյուկոզիլցերամիդներն են։ Փոքր քանակությամբ դրանք հանդիպում են նաև ուղեղի հյուսվածքներում։
Պլազմային թաղանթի արտաքին շերտում գտնվող գլիկոսֆինգոլիպիդները կարող են մասնակցել միջբջջային փոխազդեցություններին։ Դրանց մի մասը հակածիններ են, օրինակ՝ քսենոգենները (Ֆորսմանի հակածինները) և ալոգենիկ հակածինները։ Նմանատիպ օլիգոսախարիդային ցանցեր են հայտնաբերվել պլազմային թաղանթի այլ գլիկոպրոտեիններում։ Մի շարք գանգլիոզիդներ գործում են որպես բակտերիալ տոքսինների ընկալիչներ (օրինակ՝ խոլերայի տոքսինի, որն սկսում է ադենիլատիկ ցիկլազի ակտիվացման գործընթացը)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյլոր, Գրին, Ստաուտ: Կենսաբանություն. 2005 թ., ISBN 5-03-003685-7
- Մարրի, Գրեններ, Մեյես, Ռոդվել: Մարդու կենսաքիմիա․ 2005 թ., ISBN 5-03-003600-8
- http://www.mrsu.ru/am/getfile.php? Արխիվացված 2016-11-08 Wayback Machine ID = 75980 Արխիվացված 2016-11-08 Wayback Machine